Օրվա լրահոսը

Կուտակային համակարգը միակ տարբերակն է հետագայում թոշակառուներին արժանապատիվ ծերություն ապահովելու համար. «Հայկական ժամանակ»

Խնդիրն այն է, թե ինչպիսին պետք է լինի կուտակայինը։ Պարտադի՞ր, թե՞ կամավոր, ինչպես եւ որտեղ պետք է հավաքվեն կուտակայինին վճարված գումարները, ինչպես պետք է դրանք օգտագործվեն եւ այլն, և այսպես շարունակ։

Արտակ Զեյնալյան. Կառավարության նոր ծրագիրը 2018-2022 թվականներին է ուղղված լինելու՝ իրավական առումով այլ հնարավորություն տրված չէ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ  մայիսի 21-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելու հարցը: Նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, Արտակ Ասատրյանը, երկու տասնյակը գերազանցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար

Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում.  Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրին

Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք և համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է և կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը: 

Կոռուպցիայի դեմ պայքարի այս հանգրվանում «քաոսային» են ոչ միայն ինստիտուցիոնալ մոտեցումները, այլև ինքնին գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը. «Իրատես»

Անգամ շշուկով չհամարձակվենք արձանագրել, որ ԵԱՏՄ ենք «արդեն» գնում, նախկինում դեմ էինք, և «պետք» էր դուրս գալ այնտեղից։ Արագաչափերը ձեռքի տակ եղած իրերով փակում էինք, հետո դրանց աշխատանքի դադարեցման մասին հայտարարություն արվեց, երկու օր հետո՝ ոստիկանությունը հայտարարեց՝ հը՛-ը, դրանք աշխատում են, քանզի պարզից էլ պարզ էր, որ քաղաքական քաոսին կարող էր գումարվել նաև «արագաչափային» քաոսը։

Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ

Լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է։ Մեր ժամանակների մեծագույն երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում և հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին։ Մաեստրո Պենդերեցկին, անդրադառնալով Խաչատրյանի մրցույթին, նշել է. «Ես վստահ եմ, որ Խաչատրյանի անունը կրող մրցույթն աշխարհի մեծագույն մրցույթների մեջ իր ուրույն տեղն է

«Ես մտահոգվելու տեղիք չունեմ». Նահապետ Գեւորգյանը`ԱԱԾ պետի սկանդալային բացահայտումների մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովո) մտահոգվելու տեղիք չունի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի խոստացած կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասով: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ բացահայտումներին, Նահապետ Գեւորգյանն ասաց, որ դրանք իրեն չեն կարող առնչվել: Հարցին`իր գործընկերներից ո՞ւմ կարող են դրանք առնչվել, պատասխանեց. «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել»: Ամեն դեպքում, որ կոռուպցիա

Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում. Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Հարգելի պարոն Ազնավուր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ եւ ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Կատարողական բացառիկ արվեստի եւ հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ եւ ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ

«Ես առաջարկում եմ, որ մենք սկսենք համաներման հարցի քննարկումը». Էդմոն Մարուքյան

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին ձայն տալուց առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կատակեց, թե՝ նոր իշխանություններից հարց ունեն: Կատակը Մարուքյանին կարծես դուր չեկավ, Շարմազանովը պարզաբանեց, որ կատակ չէր անում. «Իշխանություն եք՝ ասում եմ իշխանություն»:

Որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարարվի նախապես, դա անկասկած չի եղել. «Ժամանակ»

Հայաստանում 350 շարքային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմացության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշխատացրած և պետության հաշվին հարստացած անձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարությունը անկասկած աննախադեպ է: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ Առաջին դեմքի մակարդակով, բայց որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարարվի

«Երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, ապա մտածելու շատ բան չկա». Միհրան Պողոսյանը`«օֆշորային սկանդալի» վերաբացման մասին

«Հրաշալի է»,- սա ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի արձագանքն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը`«օֆշորային սկանդալի» բացահայտման մասին: Հիշեցնենք, մինչ այդ, ԱԱԾ նորանշանակ տնօրենն էր հայտարարել առաջիկայում կոռուպցիոն սկանդալների բացահայտման մասին: Հարց հնչեց`հնարավո՞ր են օֆշորի գործով նոր բացահայտումներ եւ արդյոք դրանք իրեն չեն մտահոգում, քանի որ կարող է ճաղերի հետեւում հայտնվել,

Զովունիում անասնագոմում օձ է նկատվել

Մայիսի 21-ին, ժամը 20:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող անասնագոմում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

«Ես ուրախ եմ, ավելի լավ, ժողովուրդը կիմանա`էս պետությունից ով ինչ ա տարել». Սեյրան Սարոյանը`ԱԱԾ պետի սկանդալային բացահայտումների մասին

Շաբաթ օրը խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր առաջիկայում կոռուպցիոն սկանդալների բացահայտման մասին: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն. «Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով

Հունա-հռոմեական ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքականը Եվրոպայի առաջնությունում երեք մեդալ է նվաճել

Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում մայիսի 14-ից 20-ը կայացած պատանիների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքականի անդամ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել

Ավանում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավանի վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը։ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական

ԱԺ-ում շնորհավորեցին նոր պատգամավորներին

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նոր պատգամավորներին, որոնք կփոխարինեն մանդատը վայր դրած, այլ պաշտոնի անցած պատգամավորներին: Այսպիսով, «Ելքի» թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, ՀՀԿ-ի թիվ 13-րդ տարածքային ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն Հակոբ Գառնիկի Հակոբյանն է, ՀՅԴ-ի համապետական ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն Ռուզաննա Առաքելյանն է, «Ելքի» թիվ

Արդարադատության նախարարն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են դատաիրավական ոլորտում համագործակցության ծրագրերը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և վստահեցրել, որ մեկնարկած ծրագրերն իրականացվելու են ավելի մեծ եռանդով: Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ

Լեռնագոգ համայնքում սելավատարերի ջրերը լցվում են գյուղի տները և փողոցները

Մայիսի 21-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի սելավատարը խցանվել է, ինչի հետևանքով ջրալցվում են գյուղի փողոցներն ու տները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար: Պարզվել է, որ վնասվել է սելավատարը և

ԱՍԵԿՈՍԵ

Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍ

Խաղի կանոնները պետք է ընդհանուր լինեն

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ ԵԱՏՄ-ից առանձնապես օգուտ չկա (ինչի հետ ես, ի դեպ, համաձայն եմ), վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաշվի նստել քաղաքական իրողությունների հետ: Ընդդիմադիր Մանե Թանդիլյանը դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակին, սոցապնախարար Մանե Թանդիլյանը հասկանում է, որ պետության շահերը պահանջում են այդ համակարգը ինչ-որ տարբերակով ներդնել: Ասածս ամենեւին քննադատություն կամ

Վահե Գրիգորյանի թեկնածության երաշխավորությունը ստորագրած փաստաբանների նկատմամբ իրականացվում են ճնշումներ

Մտահոգություններն ավելի հիմնավոր դարձան, երբ փաստաբան Սեդա Սողոմոնյանը հետ կանչեց իր ստորագրությունը երաշխավորությունից:

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն մայիսի 21-ին այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, որը մի քանի օր է ինչ հացադուլ է հայտարարել:

Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը Սենթ-Լուիսում առաջատարների շարքում են

Սենթ-Լուիսում (ԱՄՆ) ընթանում է շախմատի «Summer Chess Classic» ավանդական միջազգային մրցաշարը: Վեցերորդ տուրից հետո գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 4,5 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում, գրոսմայստեր Սամուել Սեւյանը նրան զիջում է կես միավոր եւ զբաղեցնում է երրորդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են բերում  ընտրացուցակները: Դրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամեկտը  մայիսի 21-ն է: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից: Նախորդ ընտրություններում Փայլանն

Պատանի հունահռոմեականները մեկ ոսկի եւ երեք բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Սկոպյեում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե եւ երեք բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Սահակ Հովհաննիսյանը: Բրոնզե մեդալ նվաճել են Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (65 կգ): Ավելի վաղ մեր պատանի ազատ ոճայինները Սկոպյեում նվաճել էին մեկական ոսկե, արծաթե

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Մայիսի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: Մայիսի 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետևյալ 23 ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ» Արամ Հայրապետյան, «Բանանց» Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ» Պաշտպաններ Գաել Անդոնյան, «Օլիմպիկ»

«Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում եռիշխանություն հաստատվեց

Կիրիշիում այսօր կայացավ «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վեցերորդ տուրը, որի ավարտից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն հաստատվեց: Արամ Հակոբյանը, ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն եւ Շանթ Սարգսյանը 4,5-ական միավորով նույն հերթականությամբ զբաղեցնում առաջին երեք հորիզոնականները: Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Մամիկոն Ղարիբյանը, 3 միավորով ընթանում է վեցերորդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փաշինյանն ասում է՝ եթե Տարոն Մարգարյանին հորդորի հրաժարական տալ՝ նա կհետեւի այդ հորդորին

ՀՀ վարչապետը Երեւանի քաղաքապետի դեմ բողոքի ցույցերի մասին

Փաշինյանը Վիգեն Սարգսյանին խորհուրդ է տալիս բեմականացված հայտարարություններից զերծ մնա

ՀՀ վարչապետը վստահեցնում է՝ եթե ազգ-բանակն այն է, որ զինվորները պետք է հրամանով քվեարկեն, ուրեմն՝ չի լինելու դա

Փաշինյան. «Մարզպետերի կազմը կփոխվի, ԿԸՀ նախագահը՝ ոչ»

Վարչապետը հիշեցնում է՝ ԿԸՀ-ն անկախ մարմին է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031