Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Մայիս 21,2018 23:33

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են բերում  ընտրացուցակները: Դրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամեկտը  մայիսի 21-ն է:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից: Նախորդ ընտրություններում Փայլանն առաջադրվել էր Ստամբուլի ընտրատարածքում:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պոլսահայ մյուս պատգամավոր Սելինա Դողանը, որն խորհրդարան էր անցել գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) ցուցակով, այս անգամ չի ընդգրկվել «ԺՀԿ» ընտրացուցակում:

Աղբյուր`    Agos

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031