Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինյանն ասում է՝ եթե Տարոն Մարգարյանին հորդորի հրաժարական տալ՝ նա կհետեւի այդ հորդորին

Մայիս 21,2018 22:30

«Ես կարծում եմ, եթե նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետեւի այդ հորդորին»,-ի պատասխան լրագրողների այն հարցին՝ արդյոք հնարավոր է վարչապետը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորի հրաժարական տալ, քանի որ նրա հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են իրականացվում:

Իր հրաժարականի պահանջի մասին էլ Տարոն Մարգարյանն ասել էր, որ ինքը ընտրված քաղաքապետ է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ իշխանության եկած ուժը ճնշի ընտրովի մարմնին»:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին ցուցարարների պահանջի եւ քաղաքապետի մասին ասել էր. «Որեւէ կասկած չկա, որ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով»:

Վարչապետը, նշենք, որ լրագրողների հարցերին պատասխանել է ՀՀ նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031