Օրվա լրահոսը
Միջազգային հանրությունից սպասումներն իրականում ավելին էին. Դավիթ Բաբայանը՝ քառօրյայի մասին. «Արցախպրես»
Մի շարք պետություններ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, քայլեր են կատարել, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին, ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանն՝ ընդգծելով, որ այս առումով միջազգային հանրությունից սպասումներն, իրականում, ավելին էին: Նրա խոսքով՝
Չխոսող ու չլսող աղջիկները ժեստերով հասկացրին, որ ձեռքով են լվացք անում
Նոր տարվա առիթով մեկնել էի գյուղ՝ Շինուհայր: Հարեւանիս կինը մահացել էր եւ ինչպես ասում են՝ առաջին տարին էր, այցելեցի նրանց, մանավանդ գիտեի, որ ընտանիքի հայրը հիվանդ է եւ երկար տարիներ գամված է անկողնուն: Հիվանդ հորը խնամում են երեք աղջիկները, երեքն էլ հաշմանդամություն ունեցող՝ չխոսող ու չլսող: Ընտանիքի նյութական վիճակը պատկերացնելու համար ասեմ, որ 2-րդ կարգի
«Չալոյին չբարկացնե՜ք». Փաշինյանի քայլարշավին միացած շունը բացահայտում է սադրիչներին եւ գործակալներին
Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի տարածքից այսօր Փաշինյանն ու իր համախոհները քայլում են ավտոճանապարհի եզրով, նրանց միանում են աջակիցներ
Իջեւանցին վարդերի թփերը գողացել է, որ դրանցով իր առանձնատունը զարդարի
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում
Տղաներ, որ պատերազմ չէին տեսել, բայց կռվում էին` ինչպես ամենահմուտ ռազմիկները. մոմավառություն քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին
Ապրիլի 1-ի ուշ երեկոյան Թաթուլ Կրպեյանի անվան այգում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։ Հարյուրավոր երիտասարդներ աղոթք հնչեցրին, կատարեցին ՀՀ օրհներգը, ծաղիկներ խոնարհեցին տղաների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որը 2016 թվականին տեղադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արագ արձագանքեց
Մարտի 20-ին «Առավոտ» թերթն անդրադարձել էր Երեւանի Գոգոլի փողոցի մի խումբ բնակիչների բողոքին: Այն վերաբերում էր թիվ 83-85 տների միջեւ գտնվող փայտե, հին, հիմքում փտած, կիսաթեք, անցյալ դարի 60-ականներից շահագործվող հենասյանը, որը ծառայում էր շուրջ 25 տան բնակիչների ու սարսափի մեջ էր պահում բոլորին, հատկապես ուժեղ քամու եւ տեղատարափ անձրեւների ժամանակ: Այս անգամ էլցանցը բնակիչներին
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ապրիլի պատերազմի հերոսների ընտանիքների անդամների հետ, հայտնել իր զորակցությունն ու լուծում տվել նրանց բարձրաձայնած բոլոր խնդիրներին
Բարեգործական հիմնադրամը հերոսների ընտանիքներին նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:
Մոսկվայում մեկնարկում են Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին նվիրված միջոցառումները
Նիստի մասնակիցները քննարկեցին և համաձայնեցրին Մոսկվայում և Մոսկվայի մարզի քաղաքներում գիտաժողովների, թեմատիկ ցուցահանդեսների ու հանդիպումների, գրքերի հրատարակման ու շնորհանդեսների և համանման այլ միջոցառումների անցկացման ժամկետներն ու ձևաչափերը:
«Գուցե բալետային նախագիծ ներկայացնեմ Կոնստանտին Օրբելյանին»
Հարցազրույց դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ – Մասնագետները ձեր արվեստի մասին խոսելիս նշում են հատկապես անդրադարձը ժամանակակից դաշնամուրային ստեղծագործություններին: Ոմանք էլ կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե դա ինչ-որ տեղ «խորամանկ» քայլ է… Մենք էլ ասվածին հավելենք ձեր մասնակցությունը հիմնականում ժամանակակից երաժշտության միջազգային փառատոներին… – Համամիտ եմ հնչեցրած կարծիքներին, ասվածի մեջ ճշմարտություն կա: Առաջին միջազգային
«Նուբարը» հանդես կգա «Մեր Համշենը» ծրագրով
«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը հանդիսատեսին կներկայանա անկրկնելի համերգային ծրագրով` ապրիլի 16-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում: Համերգի խորագիրն է` «Մեր Համշենը»: Համերգի ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր եւ պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կերկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ: Համերգի կազմակերպիչն է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։
Հայտնի են «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության հաղթողները
Մարտի 31-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որտեղ ներկայացված էին 2017 թվականի ընթացքում աչքի ընկած կատարողներն ու ստեղծագործողները: Դասական երաժշտության ժանրում լավագույններն էին` Լավագույն համերգային նախագիծ- «Ահեղ դատաստան» (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) Լավագույն ալբոմ – «Alexsandr Harutyunyan: Complete piano works», Հայկ Մելիքյան Լավագույն
Էրդողանը Նեթանյահուհին ահաբեկիչ է անվանել. Նեթանյահուն պատասխանել է
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը կիրակի քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուհին՝ նրան անվանելով ահաբեկիչ և նվաճող, հաղորդում է «Ալ-Ջազիրան»: «Նեթանյահուն շատ տարօրինակ և անհեթեթ հայտարարություններ է անում: Այն դեպքում, երբ Թուրքիան պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Իսրայելն իրականացնում է ահաբեկչության քաղաքականություն, ոչ թե՝ հանցավորության դեմ պայքարի,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ադանայում: – Դուք
16 տարի առաջ այս օրը «Ա1+»-ին զրկեցին եթերից. «Ա1+»
2002թ ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1+»-ը հեռուստաընկերությունը, Հայաստանը մամուլի ազատության գնահատման սանդղակով հայտնվեց «ոչ ազատ» երկրների շարքում։ Գրիգոր Ամալյանն այլեւս չի գլխավորում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, բայց նրա անունը ընդմիշտ կապվեց «Ա1+»-ի եթերազրկման հետ։ «Շարմ» ընկերությունը այդպես էլ չղեկավարեց այդ հաճախությունը, բայց նրանց անունը ընդմիշտ կապվեց «Ա1+»-ի եթերազրկման հետ։ Ինչպես եթերազրկվեց «Ա1+»-ը, ինչ եղավ հետո, կարելի
Ես կմեռնեմ Թալիշում, դուք գոնե ողջ կմնաք…
Սպայի համազգեստով բարձրահասակ երիտասարդը տան շեմքին հրաժեշտ տվեց մորն ու ասաց. -15 օրից կգամ, մամ ջան, արձակուրդ եմ վերցնելու… -Զգույշ կլինես, Մերուժ ջան,-ասաց մայրն ու ակամայից սկսեց հեկեկալ…Առաջին անգամը չէր որդուն ճանապարհում, բայց անբացատրելի հուզմունքը խեղդում էր… Մարտի 30-ն էր, գարնան տաք մի օր, մեքենան սլանում էր ազատագրված Արցախի ողորկ ճանապարհով, Մերուժանը նայում էր ամպերի
Երևանում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց, դանակահարվել է 15-ամյա երեխա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ դեպքի մասին բացատրություններ տալու, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Վ.
Վթար Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում. կան տուժածներ
Ապրիլի 1-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz CLS» մակնիշի 35 DA 447 (վարորդ՝ Ա.
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Պաշտոնական հայտարարություն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ալաշկերտ» — «Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի կողմից: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Աբրահամ Խաշմանյանին, ում գլխավորությամբ մեր ակումբը մեծ հաջողություններ արձանագրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական մրցասպարեզում`
Լեւոն Արոնյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին
Շախմատի «GRENKE Chess Classic 2018» գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերներ, այսօր կայացավ երկրորդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց արդեն երկար տարիներ Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին եւ 1,5 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Վաղը հայկական շախմատի առաջատարի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Անառողջ վարքագծով երկրորդ բեւեռ չես ձեւավորի». Խոսրով Հարությունյանը` Նիկոլ Փաշինյանի պայքարի մասին
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրել է ընդդիմադիր պայքարի 30-ամյա փորձը, որը հաջողության չի հանգեցնում
ՀՀ և ԱՀ երիտասարդության կրթական, ընկերային և քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ. ՀՅԴ երիտասարդական միություններ
2018 թ. Մարտի 28-30-ը, Երևանում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցում էին 35 ներկայացուցիչներ 16 երկրներից (Աւստրալիա, Արգենտինա, Ուրուգուայ, Կանադա, Ա.Մ.Ն. Արևելեան և Արևմտեան շրջաններ, Ֆրանսիա, Հոլանդիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Հայաստան, Արցախ և այլուր)։ Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը։ Եռօրեայ խորհրդաժողովում մասնակցիները
Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագ՝ Դադիվանքի վանական համալիրում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին այցելել է Դադիվանքի վանական համալիր եւ այնտեղ մասնակցել Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագին: Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել համալիրի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ
«Ալիևների ընտանիքը ձեռք է բերել «փրկիչների» համբավ». Ալեն Ղևոնդյան
Ադրբեջանում ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ ամերիկյան «AJF & Associates Inc» սոցիոլոգիական կազմակերպությանը հարցումեր է իրականացրել 1500 քաղաքացիների շրջանում: Հարցվածների ավելի քան 82,9 %-ը նշել են, որ կքվեարկեն գործող նախագահ Իլհամ Ալիեւի օգտին: -Պարո´ն Ղևոնդյան, փաստորեն, ժողովրդավարության ցածր մակարդակի ու իշխանությունների՝ կոռուպցիոն սկանդալների մեջ լինելուն զուգահեռ, Ալիեւի վարկանիշը կարծես թե չի իջնում… –
«Գանձասար-Կապանը» հաղթեց առաջատարին, «Բանանցը» գերազանցեց «Արարատին»
Ապրիլի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» 0:1 (0:1) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլը՝ Ալեքս Ջունիոր Քրիստիան, 4 «Բանանց»-«Արարատ» 2:0 (1:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Արթուր Սաֆարյան Գոլերը՝ Գարսիա Պրայա Վալմերսոն, 23, 11մ, Լեստեր Պելտիեր, 72, 11մ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Սուրբ Հարության տոնին նվիրված տոնակատարություն՝ Թբիլիսիում
Ապրիլի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին և դրան հաջորդած տոնակատարությանը։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Թբիլիսիի Իսանի շրջանի ղեկավարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության
Այսպիսի միջոցառումները հայ-հունական մշակութային երկխոսության համար լավագույն հարթակ են հանդիսանում. Էլենի Քասեսյան
Աթենքի Բաց համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր հյուրընկալվեցին «Հայաստան» հ/մ կենտրոնում: Այցի նպատակը «Հայաստան» կենտրոնի հիմնադիր անդամ, Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Էլենի Քասեսյանի հետ հանդիպումն էր: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում ուսանողներն ունկնդրեցին հայկական, կիպրական և հունական հեքիաթներ և առասպելներ։ Ծանոթացան հեքիաթների տեսակների, հայ և հույն հեքիաթային հերոսների արխետիպային մի շարք առանձնահատկությունների հետ: «Հեքիաթների
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը
Ապրիլի 1-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սրբազան արարողությունն սկսվեց Հայրապետական թափորով, որը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին ամպհովանիով
Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումներ՝ Երևանում
Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցի: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է տոնի առիթով եկեղեցու բակում բացված ծիսական փոքրիկ սեղաններին և տոնի առիթով շնորհավորել ներկաներին: Սուրբ
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում չկա
Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Անգլիայի առաջնության «Սթոք Սիթիի» հետ այսօրվա խաղում: «Արսենալի» մեկնարկային կազմը. Օսպինա, Մոնրեալ, Չեմբերս, Մուստաֆի, Բելիերին, Էլնենի, Ուիլշեր, Օզիլ, Ռեմսի, Օբամեյանգ, Ուելբեկ:: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը խաղում են կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում
Արագ շախմատի Եվրոպայի կանանց առաջնության ավարտից հետո այսօր Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել է կայծակնային շախմատի Հին Աշխարհամասի առաջնությունը: Մասնակցելու հայտ ներկայացրել է 77 կին շախմատիստ (40 գրոսմայստեր): Հայաստանն այստեղ ներկայացնում են միայն Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը: Հայաստանի չեմպիոն Մարիա Կուրսովան առաջնությանը չի մասնակցում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































