Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Հարության տոնին նվիրված տոնակատարություն՝ Թբիլիսիում

Ապրիլ 01,2018 18:24

Ապրիլի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին և դրան հաջորդած տոնակատարությանը։

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Թբիլիսիի Իսանի շրջանի ղեկավարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, վիրահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը, շնորհավորելով հավատացյալներին Սուրբ Զատկի կապակցությամբ, օրվա խորհրդի մասին քարոզում նշեց, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է՝ միաժամանակ մաղթելով, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիներին ու բոլոր հավատացյալներին:

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30