Օրվա լրահոսը

Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը: Էլեկտրագնացքը ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Կարեն Կարապետյանին տեղեկացվել է, որ մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի

Զոհից հետո, ողջի կողքին. «Ազգ»

Հայկական գրեթե ամբողջ լրատվադաշտը ողողված էր՝ «Էլի մեկ զոհ» վերնագրերով, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը գրեց. «Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ»: Ճաշի ընթացքում, ի դեպ, նախագահ Սարգսյանը հիշել է արաբական մի իմաստություն՝ «իրական ընկերը մեկ հոգի է՝ երկու մարմնում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու Լիբանանը, այս երկու պետությունների

Մասիսի բ/կ-ում թեյի անալիզ վերցնելու աղմկոտ դեպքից հետո ստուգումներն ավարտվել են. ՀԺ

Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնում թեյով պատրաստված հեղուկը անալիզի հանձնելու աղմկահարույց դեպքից հետո լաբորատորիայի բոլոր աշխատակիցները դեռ շարունակում են աշխատել: Կատարվածը հանրային հնչեղություն ստանալուց հետո առողջապահական տեսչական մարմինը հայտարարեց, որ Մասիսի բժշկական կենտրոնում իրականացնելու է ստուգումներ: Պարզեցինք, որ ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփված են: Զրուցեցինք տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գոհար Փանաջյանի հետ: Վերջինս ներկայացրեց, թե

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Քեզ խփեցիր պատեպատ, Բայց չդառար դեպուտատ:

Խոշոր հրդեհ՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում (ֆոտոշարք)

Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում

Սփյուռքի գործոնը

Այս տարվա մարտի 1-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց դեմ ավելի քան ութ տարի շարունակ բողոքում էին Սփյուռքի տարբեր շրջանակներ, առաջին հերթին՝ Դաշնակցությունը: Մարտի 2-ին նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը, որը վայելում է այդ շրջանակների աջակցությունը: Երրորդ նախագահն իր այդ մտադրության մասին խոսում էր վաղուց, իսկ չորրորդ նախագահի ընտրության հարցն էլ, ըստ էության,

Զավեն Անդրիասյանը Հիկարու Նակամուրային հավասար արդյունք է ցույց տվել

«Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի ավարտից հետո Մոսկվայում կայացել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել են այնպիսի ճանաչված գրոսմայստերներ, ինչպիսիք են ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի Հիկարու Նակամուրան, իսրայելցի Բորիս Գելֆանդը: Հայաստանը ներկայացրած 13 շախմատիստներից լավագույն արդյունք ցույց է տվել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր, նույնքան, որքան Հիկարու Նակամուրան

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին. «Ազատություն»

«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ «Արմեն Սարգսյանի գործունեությունը այդ բարձր պաշտոնում նպաստելու է ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների հետագա զարգացմանը և Եվրասիական ինտեգրման խորացմանը՝ ի բարօրություն երկու եղբայրական երկրների ժողովուրդների»:

Հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված արտաքին ձևավորման հարցում կիրառել նաև կանաչապատման ինքնատիպ մոտեցումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ընդգծելով ոլորտում իրականացվող ծրագրերի հետևողականորեն կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ, կրկնապատկելով կատարված աշխատանքների ծավալը, շատ կարևոր է նաև կիրառել նոր մոտեցումներ: «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում վերջին տարիներին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը

Երևանցիների կարծիքը նոր նախագահի մասին. «Ա1+» (Տեսանյութ)

«Ա1+». Երևանցիներն առանձնապես ոգևորված չեն փաստով, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընտրեց երկրի 4-րդ նախագահին՝ ի դեմս Արմեն Սարգսյանի։ 2015թ-ից փոփոխված Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները առանձնապես շատ չեն. նրա դերն ավելի շատ խորհրդանշական է։ Նախագահի իրավասությունների մեջ է՝ ընդունել օտարերկրյա հյուրերի, օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծել ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը,

Վիճահարույց դպրոցի տնօրենի ընտրությունը`ապրիլի 6-ին

Դպրոցը ղեկավարում է Բերդից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

Մինչեւ 23 տարեկան ըմբիշները մասնակցում են Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարին

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարը, որին մասնակցում է Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 90 մարզիկ։ Այսօր ըմբիշները մրցել են բոլոր՝ տասը քաշային կարգերում, իսկ վաղը կկայանան մրցանակային տեղերի համար գոտեմարտերը։ Հուշամրցաշարն այս տարի ընտրական բնույթ է կրում Հայաստանի Մ 23 տարեկանների

«Առաջնային օղակի մասնագետների օգնությամբ մեր խոսքը հասցնենք հանրությանը». Լևոն Ալթունյան

«Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այս տարի իմ կարևոր անելիքներից են առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկների հետ հանդիպումները։ Նպատակը` ոչ միայն նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այլև հանրային առողջապահական ծրագրերին նրանց ծանոթացնելն է»,- մարզերի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նա հավելել է, որ բնակչության հետ ամենասերտ աշխատող ընտանեկան

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Գորիսի  տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մետր: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով  մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և

ՀՀ նախագահի հրամանագիրը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել` Կարեն Համբարձումի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին

Բակո Սահակյանը ընդունել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավարությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավարությանը եւ քննարկել Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահը կարեւորել է այս ոլորտում առաջատար ընկերությունների հետ փոխգործակցության հաստատումը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման գրավականներից մեկը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ուսումնարանները պետք է սերտորեն կապել բիզնեսի, ձեռնարկատիրական համակարգի հետ». Լևոն Մկրտչյան

Աշխատանքային քննարկում` ՄԿՈՒ ոլորտի հիմնախնդիրների շուրջ

Փնտրվում է ամբաստանյալ

Լրագրողների աշխատանքը խոչընդոտած ամբաստանյալին չեն գտնում, կամ էլ նիստն են հետաձգում

Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունների դադարեցումից հետո Տաճատ Վարդապետյանը մանդատ ստացավ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի ած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու

Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին. (Տեսանյութ)

Մարտի 1-ին Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիո երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացված Ռեքվիեմի կատարմամբ: Համերգին կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։ Միջոցառմանը մասնակցում էին Լատվիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Զբիգնիև

Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրենին

Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հանդիպումները Բրյուսելում

Քննարկվել են Երևանի և բելառուսական ընկերությունների միջև ներդրումային ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները

Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Ողջունելով հյուրերին՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում որդեգրած ներդրումային քաղաքականությունն

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ին 1969թ. ծնված բնակիչը Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկի մոտ ապօրինի կերպով՝ գումարի դիմաց, ձեռք է բերել «բուպրենորֆին»

Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Մարտի 2-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Մասնավորապես` քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև մտավոր սեփականության շուկայի զարգացման և կարգավորման համաձայնագրի

Գերված, մորթելու տարվող եղնիկը աղեկտուր ճչում է, որսորդը ծիծաղում է

Որսորդի արած տեսագրությունն`որսագողության ապացույց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031