Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Անի Մաջնունյանի մարմնի վրա հայտնաբերվել է ձեռքի հետք, որն իմ ձեռքի հետքը չէ». Մուշեղ Մխիթարյան

Մարտ 02,2018 20:03

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը հանդես եկավ պաշտպանական ճառով:

«Հայտնաբերվել է մարմնի վրա ձեռքի հետք, որն իմ ձեռքի հետքը չէ»,- այսօր Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով իր պաշտպանական ճառում ասաց սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը, հետո դատարանին խնդրեց կրկին հարցաքննության հրավիրել Աննա Միսակյանին՝ պարզաբանելով, որ նրան հարցեր ունի տալու:

Նա պատմեց, որ դեպքի օրը Մաջնունյանի բնակարան է այցելել երեկոյան 22-00-ի շրջակայքում և հեռացել ուշ գիշերին. «Տուժող կողմը, որ ինձնից գումարներ է պահանջում, ասեմ, որ ես այդ գումարների հետ որևէ կապ չունեմ: Ես ոչինչ այդ տնից չեմ վերցրել և շահադիտական սպանություն չեմ կատարել»:

«Քո բոլոր խոսքերին ես պատասխան ունեմ: Ոչ էլ հերքի: Դու մեղավոր ես ու դու ես սպանել իմ երեխային: Դու մոլագար մարդասպան ես: Դու պետք է ցմահ դատապարտվես»,- Մխիթարյանին հակադարձեց տուժողի իրավահաջորդը՝ Լորետա Գոլմիյանը (Անի Մաջնունյանի մայրը) :

Մխիթարյանի պաշտպան՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանը ներկայացրեց պաշտպանյալի դրական բնութագրերը, իսկ իր վերջին խոսքում Մխիթարյանն իրեն մեղավոր չճանաչեց, խնդրեց դատարանին ճանաչել իր անմեղությունը:

Դատարանը վճիռը կհրապարակի մարտի 5-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031