Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնում թեյով պատրաստված հեղուկը անալիզի հանձնելու աղմկահարույց դեպքից հետո լաբորատորիայի բոլոր աշխատակիցները դեռ շարունակում են աշխատել:
Կատարվածը հանրային հնչեղություն ստանալուց հետո առողջապահական տեսչական մարմինը հայտարարեց, որ Մասիսի բժշկական կենտրոնում իրականացնելու է ստուգումներ:
Պարզեցինք, որ ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփված են: Զրուցեցինք տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գոհար Փանաջյանի հետ: Վերջինս ներկայացրեց, թե կոնկրետ ինչ ուսումնասիրություն է արել տեսչական մարմինը բուժհաստատությունում եւ ինչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում:
Ի դեպ, բժշկական կենտրոնում քննություն են իրականացնում նաեւ իրավապահները:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































