Օրվա լրահոսը

Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց

2018թ Փետրվարի 27-ին ‘ հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 30 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների անմեղ զոհերին: Դեռ փետրվարի 20-ին մեր պատվիրակությունը միասնական հայկական Հոլանդահայ կազմակերպությունների միջնորդություն էր ներկայացրել խորհրդարանի արտաքին գործերի մշտական ​​հանձնաժողովին և ուշադրություն հրավիրել դեռեւս չլուծված Լեռնային Ղարաբաղի  հակամարտությանը:

Հարեւանից 5 ոչխար գողացած կինը պայմանական ազատազրկվեց

Կայացել է արագացված դատաքննություն

«Պատմության շիտակ կողմը»՝ Ամերիկահայերի ցույցը Ադրբեջանի դեսպանատան առջեւ. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն».Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին: Իրենց խոսքը ցուցարարներն ուղղել են ոչ միայն Ադրբեջանին, այլև՝ Միացյալ Նահանգներին, ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը. «Մենք Ամերիկայի կառավարությանը ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնես»:

ԱՍԵԿՈՍԵ

Մեծ ցավ է, երբ ընդդիմադիր ուժերն ավելի վատն են, քան իշխանությունը: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռուսաստանի «ժամկետանց վախը»

Վերջերս վրացական ռուսալեզու կայքերից մեկում աչքովս ընկավ մի հրապարակում, որի վերնագիրն էր՝ «Ամերիկացի հետախույզները դիվանագետների անվան տակ բարեխղճորեն իրենց աշխատանքն են կատարում Վրաստանում եւ Հայաստանում»: Հարցազրույց տվողը Առնո Խիդիրբեգիշվիլին է, որը, որքան հասկանում եմ, այդ կայքի խմբագիրն է: Ամբողջ հարցազրույցը վերարտադրելու կարիքը, թերեւս, չկա՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում նույնպես կան ռուսալեզու եւ ոչ միայն

Էրդողանը սպառնալիք է աշխարհի համար. նրան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել իր սեփական ժողովրդի, ինչպես նաև շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն նրա հարևաններին և ամբողջ աշխարհին: Միջազգային հանրության կողմից անտեսված վերջին բռնակալը ցեղասպան դահիճ Ադոլֆ Հիտլերն էր, որը սանձազերծեց Երկրորդ

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը նշել են Վաշինգտոնում

Փետրվարի 25-ին Վաշինգտոնի Սբ. Խաչ հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Իր խոսքում Արցախի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է ազատագրական շարժման պատմությունը և ընդգծել Արցախի անկախության համար պայքարի և հանրապետության հետագա զարգացման գործում սփյուռքի կարևոր դերը։ Ռոբերտ

«Քաղաքացիական հագուստով «տաբլետկա» կուլ տվողներին հարցրե՞լ եք». Եղիշե Պետրոսյան. (Տեսանյութ)

«Իրականում ես Սարի թաղ չեմ էլ հասել՝ ճանապարհին առողջական վիճակս վատացել է, շտապօգնությունը եկել է՝ տարել է տուն»

Իշխանության փոփոխություն vs իշխանության վերարտադրություն

Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովում «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ բաց լսումներ կայացան տասը տարի առաջ տեղի ունեցած՝ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ: Հինգ ժամից ավելի տեւած թեժ բանավեճից հետեւությունը մեկն է. Մարտի 1-ն անցյալ չէ, այն շարունակում է մնալ որպես մեր ներկան, եւ նրա մռայլ ստվերը շարունակում է կախված մնալ մեր պետականության վրա՝ խաթարելով նրա զարգացումը:

«Հայկական կինո եղել է, պարզապես բետոնել են այն»

«Վերադարձ կինոյի տուն » խորագրով հանդիպումների շարքի երկրորդ «հանդիպումը» հայ կինոյի վարպետներից Դմիտրի Կեսայանցի կինոյի հետ էր:

«Երկիր Ծիրանի» խմբակցությանն են դիմել Երևան քաղաքի բնակիչներ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ Ելից 166/02 27.02.2018թ. ԴԻՄՈՒՄ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն են դիմել Երևան քաղաքի բնակիչներ Վալյա Սարգսյանը (Կուրղինյան 2/1ա), Արմեն Կարապետյանը (Կուրղինյան 10/3) և Գառնիկ Անտոնյանը (Կուրղինյան 10/10): Դիմումում քաղաքացիները տեղեկացնում են, որ 1992 թվականից իրենց պատկանող հողակտորների վրա կառուցված և սեփականության իրավունքով իրենց պատկանող

Քննարկվել է ԵԱՏՄ հեռուստատեսություն ստեղծելու հարցը. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Ղազախստանի սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ, նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստր Դարիգա Նազարբաևան առաջարկում է ԵԱՏՄ հեռուստատեսություն ստեղծել, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Նազարբաևայի գրասենյակի տարածած հաղորդագրությունը: Ըստ լրատվամիջոցի Դարիգա Նազարբաևան Մոսկվայում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ էլ քննարկել է հեռուստատեսության հարցը, նշելով,

Ինչպես Արկադի Անդրեասյանը թափ հաղորդեց Ղարաբաղյան շարժմանը. (Տեսանյութ)

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը`30 –ամյա վաղեմության իրադարձությունների եւ այսօրվա ահազանգերի մասին

Իլհամ Ալիևին արդարացնելու համար ադրբեջանցի պատվիրակը հայտարարել է, թե ինքը սյունեցի է. մանրամասներ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանից

Վիեննայում փետրվարի 21-24-ն անցկացված՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն առանց միջադեպ չի ընթացել: Այն, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ)՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենինը հարավային Կովկաս այցի ընթացքում հանդիպել է նաև ԼՂՀ ԱԺ նախագահի և թալիշեցիների հետ, ադրբեջանցիներն այսպես ասած, ծանր են տարել: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի տեղեկացմամբ՝ այս առիթով ադրբեջանցիները հակափաստարկներ են

Անհետ կորած ու մահացած հայտնաբերված երիտասարդի քույրը՝ նրա սիրո նամակի ու մահվան հանելուկի մասին

«Չէր կարող մարդ 23 օր կորել ու ասեին՝ չորս օրվա մահ է եղել իր մոտ, բա այն քանի օրը որտեղ էր». Մերի Մնացականյան

«Ապրել միասին»-ը պիտի կարգախոս դառնա յուրաքանչյուրի համար

ԱԺ պատգամավոր Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հայտարարությունը 2018-ի մեր երկրի մայրաքաղաքում տեղի կունենան մի շարք պատմական իրադարձություններ, առաջին հանրապետության 100-ամյակ, Երեւանի 2800 եւ, որն ինձ համար շատ կարեւոր է՝ Ֆրանկոֆոնիաի Միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով: Մենք, հայերս իրոք, մաքսիմալիստ ենք եւ եթե գործ ենք անում, անում ենք փառահեղ ու ամբողջ աշխարհին ի

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը նշվել է Բեյրութում

Փետրվարի 24-ին Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության (ԱՀ) մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած՝ լուսանկարիչ Զոհրապ Մարգարյանի` արցախյան տարեգրությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին։ Իր ելույթում Կարո Քեբաբջյանը կարևորել է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով՝ ի նպաստ հայապահպանության և

Հայաստանում դեռևս նմանը չունեցող սրճարան՝ Գյումրու պատմական կենտրոնում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան ճեմափողոցի վրա, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ հունիսից կգործի սրճարան, որտեղ կաշխատեն ու իրենց խոհարարական կարողությունները ի ցույց կդնեն միայն հաշմանդամություն ունեցող երիտասարդները։ Նկատենք, որ Գյումրին աշխատաշուկա չունեցող քաղաքի է վերածվում, այստեղ համապատասխան աշխատանք չեն կարող գտնել երիտասարդներից շատերը, ուստի այս առումով անչափ գնահատելի է Եվրամիության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի ներդրումը

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նշվել է Բեռլինում

Փետրվարի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը ելույթ է ունեցել Բեռլինում կայացած միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին, որին մասնակցել են Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Արցախի մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և ղարաբաղյան շարժման իրավական ասպեկտներին։ Այնուհետև Հարություն Գրիգորյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին

Մինչ օրս Ադրբեջանը չի դադարեցրել հայերի նկատմամբ այլատյացության քաղաքականությունը. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը

«Սումգայիթյան ջարդերը, եթե դատապարտվեին, ջարդերը չէին լինի շարունակական». Գրիշա Օգանեզով

«Շենքում կային և թուրք և հայ բնակիչներ, համապատասխան ցուցակներով մտնում էին միայն հայերի բնակարաններ ու ջարդ կազմակերպում». Օգանեզով

Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչը մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԶԾ համագործակցության օրակարգի շուրջ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հանդիպումը

«Դուք ճիշտ, դուխով, թափով առաջ գնացող քաղաքական գործիչ եք». Մարգարիտ Եսայանը՝ Կոստանյանին

Մարգարիտ Եսայանը Կոստանյանին դիմելով՝ ասաց. «Դուք սիրված եք», ավելին՝ նա ասաց, որ Կոստանյանն ավելիին է արժանի, քան հանձնաժողովի նախագահի պաշտոնը. «Պարոն Կոստանյան, ուրախ եմ, որ այստեղ եք, ձեր մարդկային տեսակն էլ է ինձ սրտամոտ, էն էներգիան, որ ունեք, էն ջիղը, որը կա, ինձ սրտամոտ է»:

Հացի արտադրամասերում և մեծածախ իրացման կետերում հայտնաբերվել է առանց մակնշման աղ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր: Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում: Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում: Ծառայությունը

Պարզվում է՝ Գեւորգ Կոստանյանը նուրբ հոգի ունի. ԱԺ-ում Կոստանյանի մեծարման երեկոն է

Շարմազանովը հայտարարեց. «Գեւորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո կոռուպցիոն ռիսկերը նվազել են»: Նա ասաց, որ դատախազը, դատախազի տեղակալը նրա օրոք կոռումպացված չեն եղել եւ մամուլում էլ այդ մասին ոչինչ չկա:

Տաքսու վարորդների սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ էր գցել ու թալանել

Վերջերս ոստիկանության տարածքային տարբեր ստորաբաժանումներ էին դիմում տաքսու վարորդներ ու հայտնում, որ իրենց թալանել են։ Հաղորդումները նույնաբովանդակ էին․ անծանոթ մեկը նստել է տաքսին, պատվիրել իրեն տանել որևէ տեղ, ճանապարհին սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդների ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ ուշքի են եկել, տեսել են, որ մոտների փողն ու բջջայինները չկան։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները

Ամուլսարի խնդրով գնդեվազցիների հայցի քննարկումը հետաձգվեց

Գնդեվազցիներն ու հ/կ-ներն՝ ընդդեմ կառավարության. Ամուլսարի գործի քննության մանրամասները:

Ո՞վ է Արթիկի նոր ոստիկանապետը

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արթիկի ոստիկանապետ է նշանակվել Ղարիբ Հովսեփյանը, որը մինչ այդ ծառայում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 23-ին պաշտոնանկ էր արել Արթիկի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանին՝ անակնկալի բերելով ոչ միայն վերջինիս, այլ Արթիկի

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել (Տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։ 2017թ. դեկտեմբերի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նախորդ օրը՝  դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:40-ից  20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող

Սիրիայում և Հորդանանում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Հալեպում էր

Փետրվարի 22-25-ը Սիրիայում և Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն աշխատանքային այցով մեկնել էր Հալեպ։ Այցի ընթացքում տեղի ունեցան դեսպան Փոլադյանի հանդիպումները Հալեպի նահանգապետի և հալեպահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ինչպես հայ-սիրիական միջպետական հարաբերությունների հետագա խթանմանն, այնպես էլ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այցի շրջանակներում դեսպանը հանդես եկավ Արցախյան հակամարտության

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728