Օրվա լրահոսը
ՀԸԲԸ ԱՅՑՍ ԻԶՈՒՐ ԱՆՑԱՎ
Ավստրալիա մեկնած խորհրդարանական պատվիրակության անդամներից մեկը սրտի ցավով նկատեց. «Որ ասեմ կենգուրու չտեսանք, չես հավատա»։ Երեւի էկզոտիկայի պակաս չունեցող ավստրալացիները գլխի չեն ընկել, թե ինչի՞ համար էին Ավստրալիա հասել հայ խորհրդարանականները. մի կենգուրուն ի՞նչ է, որ ափսոսել են ցուցադրել։ ԺԱՄ-ԻՇԽԱՆԱՎՈՐԱԿԱՆ Չնայած ԼՂՀ ԱԺ ընտրական մարաթոնը պաշտոնապես չի սկսվել, սակայն «Ժողովրդավարական Արցախ միության» վրա-վրա հրավիրվող հավաքները
ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Կառավարության վերջին նիստում, երբ քննարկվել է գրահրատարակչության ոլորտում պետպատվերի տեղադրման կարգը, Դավիթ Վարդանյանը հարցրել է Տիգրան Հակոբյանին, թե ինչպե՞ս է որոշվելու՝ ինչ է որպես պետպատվեր հրատարակվելու, կարո՞ղ է բռնեն ու Լենինի երկերի լիակատար ժողովածուն տպագրեն։ Այստեղ որոտաձայն ընդվզել է Լեոնիդ Հակոբյանը. «Վլադիմիր Իլյիչի անունն իզուր տեղը մի՛ տվեք»։ ԿՌՎԻՑ ՀԵՏՈ ԹԱՓԱՀԱՐՎՈՂ ԲՌՈՒՆՑՔՆԵՐ Ալեքսան Հարությունյանին կալանքից
27-Ի ԴԵՊՔԵՐՈՒՆ ԱՌԹԻՎ
Բաց նամակ Հրանտ Մաթեւոսյանին «Ուշադրություն հրավիրելով մեր ակնառու փիլիսոփա Կարպիս Քորթյանի սույն հոդվածի վրա, եթե իհարկե հնարավոր է առանց դոլարային տրցակ լինելու եւ առանց ավտոմատային կրակահերթ լինելու այսօր արժանանալ որեւէ ուշադրության, լիահույս եմ, թե ընթերցողը, մանավանդ քաղաքական շրջանակները օրվա ըմբռնումի իրենց ջանքի մեջ հանձին Քորթյանի զորակից են գտնելու։ Իր հեռավոր Բոստոնից մի Հովհաննես Պողոսյան, իր
Մեղավորը բեղավո՞րն էր
Թեեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարներից եւ ոչ մեկին ՀՀ նախագահը պաշտպանության փոխնախարարի պաշտոն չի տվել, սակայն կուսակցությունը ներքին հակասությունների, որոշ կուսակցականների կարծիքով՝ անգամ պառակտման եզրին է։ Դա պարզ դարձավ կուսակցության երեկ կայացած 2-րդ համագումարի ընթացքում, երբ պետք է ընտրվեր «Ժողովրդավարական հայրենիքի» նախագահը։ Մինչ թեկնածուների առաջադրումը, իր հաշվետու զեկույցում փոխնախագահ Պետրոս Մաքեյանը քննադատեց նախագահ Քոչարյանին՝ ապօրինաբար
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ռ. Քոչարյանի ակտիվացումից, հայտնի հրամանագրերից եւ որոշ երկրապահների կողմից նոր պաշտոններ ստանձնելուց հետո կարելի է արձանագրել, որ Ռ. Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է։ Այն, որ հոկտեմբերի 27-ից հետո ներիշխանական երկու թեւերի միջեւ ծայր առած հակասությունների համատեքստում Ռ. Քոչարյանն այսօր փաստորեն թելադրողի դերում է, վկայում են միայն վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները։ Վերջիններս հենց այն բարոմետրն են, որոնք
ՏԵՍԱԿՑԵՑԻՆ ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ
Երեկ առաջին անգամ Վահրամ Աղաջանյանի քույրը, հայրը եւ փաստաբան Բենիամին Մինասյանը տեսակցել են ՆԳՆ մեկուսարանում պահվող լրագրող Վահրամ Աղաջանյանին, որից հետո Սուսաննա Աղաջանյանը տեղեկացրեց. «Վահրամը պատկերացում չուներ, թե ինչ է կատարվում դրսում։ Սակայն առաջին անգամ թույլատրել են թերթեր կարդալ»։ Վահրամ Աղաջանյանն ասել է, որ եթե Գերագույն դատարանը վճիռը թողնի նույնը, ինքը հացադուլ կհայտարարի։ Տեղեկացնենք, որ
Ռոբերտ Քոչարյանը
Անցած շաբաթ բոլոր տեսակի ընդդիմադիրների նկատմամբ համոզիչ հաղթանակ տարավ նախագահ Քոչարյանը, կարողանալով բանտից ազատել իր խորհրդական Ալեքսան Հարությունյանին: Այս մի հաղթանակի համար ես ուրախ եմ, քանի որ վստահ եմ, որ պրն Հարությունյանը հոկտեմբերի 27-ի հանցագործության հետ որեւէ կապ չունի: Անցած լինի, Ալիկ: Անուշավան Դանիելյանը Իր ձեռնասուն դատախազի եւ դատարանի միջոցով ԼՂՀ վարչապետը հաշվեհարդար տեսավ իրեն
ՍՈՎՈՐԱԿԱՆ «ՈՒՉԱՍՏԿՈՎԻՆ» ԿԱՎԱՐՏԻ՞ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վերաքննիչ դատարանը «Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն» համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ, եւ նույն դատարանի որոշման դեմ զինդատախազության բողոքը չբավարարվեց։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված Ալեքսան Հարությունյանն այսօր ազատ կարձակվի։ Արդյո՞ք այս վճիռը նշանակում է, թե իշխանական երկու թեւերից նախագահականը հաղթող ճանաչվեց եւ վերջնականապես ավարտվեց երկիշխանությունը երկրում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ԵԿՄ-ն հերթական
ԼԱՎ ԼՈՒՐ
Աշոտ Բլեյանի գործով հետաքրքրվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ մարդու իրավունքների հարցերով Հայաստանի վերաբերյալ զեկուցող Միշել Բինդելեջերը, որը հարցում է ուղղել իշխանություններին։ Ի դեպ, Հայաստան այցելած ֆրանսիացի փաստաբաններն էլ 25 էջանոց զեկույց են հրապարակել այս գործի վերաբերյալ՝ մտահոգիչ համարելով թե՛ նման անհիմն փաստարկների պարագայում խափանման միջոցն այսքան երկար չփոխելու, ե՛ւ երկու կանանց կալանքի տակ
ԱՉԱԼՈՒՐՋ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Վերաքննիչ դատարանում Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դռնփակ քննության շուրջ 3 ժամվա ընթացքում նիստերի դահլիճից դուրս, նախասրահում սպասել են ԱԺ պատգամավորներ, ԵԿՄ վարչության անդամներ Ռուբեն Գեւորգյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հրանտ Գրիգորյանը (պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբոր որդին), Սասուն Միքայելյանը եւ Ղուկաս Ուլիխանյանը։ Չնայած տվյալ հարկաբաժին կողմնակի անձանց մուտքը սահմանափակ էր եւ խիստ հսկողության տակ։ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆՐԱՄԱՍՆ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, Վանուշ Սիմոնյանը, որին փողոցային ընդհարման ընթացքում սպանել է ԱԺ թիկնազորի ղեկավար Արբակ Բաբասյանը՝ հետախուզման մեջ էր Հունաստանի կողմից, քանի որ Տոքսոտես քաղաքում դանակահարել էր մի հայ մարդու։ Վանուշ Սիմոնյանը Հունաստան էր մեկնել աշխատելու, բայց այնտեղ հիմնականում ռեկետով էր զբաղվել, իսկ այդ միջադեպից հետո դարձյալ ապաստան գտել Հայաստանում։ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման
ԿՈՒԼԱԿԱԹԱ՞Փ ԵՆ ԱՆՈՒՄ
Այսօր մարտի 22-ի գործով ձերբակալված Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչ Վարդան Թաշճյանի իրերը դուրս կհանվեն նրա զբաղեցրած բնակարանից, որը նրան տրամադրվել էր ՊԲ-ի կողմից։ Դուրս կհանվեն նաեւ «Արցախի արիներ» կազմակերպության իրերը։ Երեկ արդեն նախադեպը եղել էր՝ ՊԲ նախկին խոհարար Վագիֆ Հարությունյանի բնակարանը տրամադրվել է մի ազատամարտիկի այրուն։ «Հելսինկյան նախաձեռնություն- 92» կազմակերպության նախագահ Կարեն Օհանջանյանի բնակարանը, որը
Ի հավելումն
«Առավոտի» ապրիլի 12-ի համարում «Միայն մասնակի ստուգումներով բացահայտվել են բազմաթիվ խախտումներ եւ չարաշահումներ» հրապարակմանը Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի արձագանքը անհրաժեշտ է դարձնում մի քանի պարզաբանումներ։ Նախ, ինչպես եւ մատնանշել էինք հրապարակման մեջ՝ մեր մեջբերած բոլոր փաստերն ուղղակի վերաշարադրված են ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետ Ռ. Միրզոյանի եւ նույն վարչության 3 աշխատակիցների՝ գլխավոր
ՊՐՆ ՆԱԽԱԳԱՀ, ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է, ՈՐ ՀԵՌԱՆԱՔ։ ԼՂՀ։
«Հիմա Մեղրիի ջատագովը՝ Կարեն Դեմիրճյանը չկա եւ Մեղրին փոխանակելուն չի կարող խոչընդոտել։ Չկա նաեւ Վազգեն Սարգսյանը, որը ոչ միայն ՀՀ տարածքների նվիրյալն էր, այլեւ Արցախի։ Շուտով երեւի շատերն էլ չլինեն։ Կարծում ենք, որ հրամանատար առ հրամանատար կապիտուլացվում է Հայաստանը, հերթով բոլորին ջարդում են»,- իր բարձրացրած թեմայի կարեւորությունը սեփական անձի կարեւորությանը համադրելով՝ երեկ լրագրողների ներկայությամբ ասաց
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՈՒՂԵՂԸ»
Ինքը՝ Արամ Սարգսյանն էր փետրվարին խոստովանել, թե մինչեւ վարչապետ նշանակվելը նույնիսկ չգիտեր, թե քանի նախարարություն կա եւ, ընդհանրապես, կառավարության մուտքը որտեղից է։ Ու, բնականաբար, երկար ժամանակ էր անհրաժեշտ ծանոթանալու, թե որ նախարարությունն ինչ ծրագրեր ունի եւ ինչ հեռանկարներ։ Թերեւս նաեւ այս խոստովանության համատեքստում արժե դիտարկել վարչապետի մարտի 10-ին կայացրած թիվ 103 որոշումը։ Ըստ այդմ, վարչապետին
ԻՆՉՊԵ՞Ս Է ԾԱԽՍՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔԸ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմքը ազգային տուրքն է։ Այսինքն՝ «հանուն հայրենիքի եւ ժողովրդի կատարվող պարբերական հատկացումը»։ Հիմնադրամը ստեղծման օրվանից ցայսօր շուրջ 67 մլն դոլարի ծրագիր է իրագործել Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի շրջաններում։ Թե ինչեր են կառուցվել, չթվարկենք։ Ստեղծման օրից սկսած բավական երկար ժամանակ նոր անկախացած Հայաստանում հիմնադրամը գրեթե միակ կառույցն էր, որ աշխատում էր առավել
ԼԱՎ ԼՈՒՐ
Վիճակագրության, պետռեգիստրի եւ վերլուծության վարչության տեղեկատվական-վերլուծական զեկույցի համաձայն, 2000 թ. հունվար-փետրվար ամիսներին 1999-ի նույն ամիսների համեմատ աճ է արձանագրվել՝ համախառն ներքին արդյունքով (1,4%), սպառողական ապրանքների արտադրության ծավալով (19,5%), արտաքին առեւտրաշրջանառությամբ (8,9%), ընդ որում՝ արտահանումը 21,1%-ով է ավելացել, իսկ ներմուծումը 6,1%-ով։ Եվ ամենակարեւորը՝ 19,1%-ով ավելացել է մեկ աշխատողի միջին աշխատավարձը։ ՎԱՏ ԼՈՒՐ Այսօր «Հայկական ժամանակը» լույս
ՇԱՏ ՓՈՂ
Անցած տարվա սեպտեմբերին կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը դիմել էր Արաբկիրի ՆԳ բաժնին, հայտնելով, որ իր կնոջ տանը գողություն է կատարվել, անհետացել է ջեռուցման խողովակին զոդված փոքրիկ սեյֆը։ Երբ ոստիկանները հարցրել էին, թե ինչքան գումար կար սեյֆում, պրն Սարգսյանը պատասխանել էր. «Շատ»։ Ի վերջո արձանագրվել էր, որ գողացվել է 50 հազար դոլար։ Մինչ այժմ այս
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈ՞ՒՄԸ
Արամ Սարգսյանի մարտի 10-ի որոշմամբ ստեղծվել էր վարչապետին կից Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման համակարգման խորհուրդ։ «Խորհրդի որոշումները, ըստ անհրաժեշտության, կարող են ձեւակերպվել ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներով»,- նշված է Արամ Սարգսյանի թիվ 103 որոշման մեջ։ Եվ, չնայած բյուջեում նման ծախսեր նախատեսված չեն, խորհրդի քարտուղարության աշխատողների թվի, պաշտոնային դրույքաչափերի եւ աշխատանքային պատշաճ պայմանների միջոցներ
Լրագրողը դատարան բերվեց ձեռնաշթաներով
Ստեփանակերտի քաղաքային դատարանում երեկ առավոտյան ժամը 10-ին սկսվեց (եւ 14.45-ին ավարտվեց) «10-րդ նահանգ» օրաթերթի լրագրող Վահրամ Աղաջանյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Հիշեցնենք, որ Վահրամի դեմ քրեական գործ էր հարուցվել «Վերաբնակիչների համար բյուջեում փող չկա» («10-րդ նահանգ», 99 թ., 12 դեկտեմբերի) հոդվածի հիման վրա։ Լրագրողը քննչական մեկուսարանից բերվեց ձեռնաշղթաներով։ Դատավորը Նաիրի Հակոբյանն էր, մեղադրողը՝ տիկին
«ՈՐԵՎԷ ՔԱՅԼ ՉԵՆՔ ՄՈՏԵՑԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ»
Հավաստիացրեց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսում «Առավոտի» հարցերը – Չնայած պաշտոնական բազմաթիվ հերքումներին, այնուամենայնիվ, տարածքների փոխանակման՝ մասնավորապես Մեղրիի վերաբերյալ լուրերը շարունակում են մնալ օրակարգում։ Ընդ որում՝ անգամ ոչ հայաստանյան պարբերականների եւ գործիչների, այլ արտերկրի, ինչպես «Շպիգելի» հրապարակումն էր կամ բարոնուհի Քոքսի բաց նամակը։ Հասկանալու համար՝ որքանով է լուրջ այս ամենը, պիտի խնդրենք Ձեզ
ՄԻԱՅՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ԵՂԵԼ
1999 թ. հոկտեմբերի 27-ի գործով նոյեմբերի 5-ին կասկածյալի կարգավիճակով ձերբակալվել էր Միսակ Մկրտչյանը (մասնագիտությամբ՝ դիզայներ)։ 2000 թվի ապրիլի 10-ին Մ. Մկրտչյանն առողջական վատ վիճակի պատճառով, սակայն ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեղադրանքով, ազատ է արձակվել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ։ Նշենք, որ դեպքից հետո Մ. Մկրտչյանի տանը կատարված խուզարկության ժամանակ զենք չի հայտնաբերվել, այլ տան տնտեսական պահարանում եղել է
ԱՄԲՈՂՋ ՃԱԿԱՏՈՎ ՀԱՐՎԱԾԵՆՔ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԻ ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻՆ
Որեւէ մեկին, որեւէ կառույցի, որեւէ պետության, միության կպնելու, կցմցվելու, հայկական հին, բարի ավանդույթը շարունակվում է։ Մենակ, ինքնուրույն, սեփական յուղի մեջ տապակվել, կամ՝ սեփական տունը սեփական ձեռքերով սարքել հայերը չեն ուզում։ Անպայման հարկավոր է որեւէ բանի մեջ խցկվել։ Կասեք՝ աշխարհաքաղաքական դիրք, կասեք՝ համագործակցություն, կասեք՝ մի ծաղկով գարուն չի գա, կասեք՝ ինտեգրացիա։ Միացման գործընթացը շարունակվում է։ «Ռուսաստան-Բելառուս»
ԼԱՎ ԼՈՒՐ
Երբ «Առավոտը» հրապարակեց «Փոխհատուցում» լուրը, թե Վահան Հարությունյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Բալաբանյանի որդու՝ Բաբկենի գործը վերադարձվելու է լրացուցիչ նախաքննության՝ կարճելու նպատակով, հետեւեցին հերքումներ, որոնք նպատակ ունեին ապացուցել, որ փոխհատուցման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այժմ արդեն հայտնի է, որ Բաբկեն Բալաբանյանը դատարանով է արդարացվել։ ՎԱՏ ԼՈՒՐ Երեկ բժշկական համալսարանի ուսանողության հետ հանդիպման ժամանակ ԱԺ
ԱՌՈՂՋ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Աշոտ Սարգսյանը երեկ «Առավոտի» թղթակցին հայտնել է, որ մտադիր են դիմել ԼՂՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին՝ ստեղծելու պատգամավորական խումբ՝ մարտի 22-ի գործով ձերբակալվածների մեկուսարաններ այցելելու համար։ ԼՈՏՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Երեկ խմբագրություն զանգահարեց կենսաթոշակառու Էռնեստ Ոսկանյանը եւ խիստ վրդովված հայտնեց. «Ոսկե դար» կոչվող լոտոյի տոմս եմ գնել, 300 դրամ եմ վճարել, հիմա
… ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում ետ է կանչվելու Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում համակերպվել, որ նրա անունն էր շրջանառվում որպես արտահերթ ընտրություններում նախագահի իշխանական մի թեւի թեկնածու։ Սակայն Արմեն Սարգսյանին կհեռացնեն ռոտացիայի անվան տակ, որի վերաբերյալ նախագահի մտադրությունը երեկ հաստատեց արտգործնախարարը։ Արմեն Սարգսյանի համար պատրաստվող այս հրամանագրի պատճառով թերեւս տուժի նաեւ
Հեռացրին՝ հեռահար նպատակո՞վ
2000 թ. փետրվարի 23-ից, ինչպես հայտնի է, ձերբակալվել էր «Ստեփանակերտ էլցանց» ՊՓԲԸ տնօրեն Վալերի Բալայանը, իսկ փետրվարի 26-ին փոխվել էր նրա նկատմամբ խափանման միջոցը եւ մեղադրանք հարուցվել ԼՂՀ քր. օր.-ի 183 հոդվածի առաջին մասով։ Մինչ օրս Վալերի Բալայանը կալանքի տակ է։ Մինչ ղարաբաղյան վերջին դեպքերը, Ստեփանակերտում հանդիպել եմ Վ. Բալայանի տիկնոջը՝ մասնագիտությամբ ճարտարապետ Մանուշակ Տիտանյանին։
ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՈՒ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ
Այս փաստաթղթերն «Առավոտի» տրամադրության տակ էին ավելի վաղ, սակայն չէինք հրապարակում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենը հրաժարական է ներկայացրել։ Ակնհայտ է, որ այն ընդունելու մտադրությունն իսպառ բացակայում է, ՀԱՀ-ի տնօրենի գլխին կուտակված մութ ամպերը ցրվել են, ուստի այժմ բարոյական որեւէ արգելք կարծես չկա։ Ի դեպ, անձնավորված մոտեցման վերաբերյալ կասկածները փարատելու համար նշենք,
10 ՕՐ ԱՌԱՆՑ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ
«ՀՀՇ-ն քաղաքական կոնկրետ ակցիա չի անի այնքան ժամանակ, մինչեւ չճշտի իր լիդերի տեղը, վիճակը»,- երեկ ՀՀՇ վարչության նիստից հետո ասաց վարչության անդամ Արամ Մանուկյանը։ Ըստ նրա՝ այսօրվա վիճակով ՀՀՇ-ի որեւէ անդամ տեղեկություն չունի, թե որտեղ է գտնվում Սիրադեղյանը։ Ճշտել՝ որտեղ է իրենց լիդերը, ՀՀՇ-ն չի կարող, որովհետեւ գումար չունի, ասենք, մասնավոր դետեկտիվ վարձելու։ Կուսակցությունը ոչ
ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԴԱՆԱԿԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ
Ինչպես արդարացիորեն նկատեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, նախկին պաշտոնյան Հայաստանում կարող է ունենալ երկու կարգավիճակ՝ ազգային հերոս /եթե մահացել է/ եւ հանցագործ /եթե ողջ է/: 98-ի ամռանը եւ աշնանը, երբ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը իշխանության եւ ազդեցության գագաթնակետին էր, «Առավոտը» տեղեկացնում էր, որ «կամանդույուշչին» իրեն կամայականություններ է թույլ տալիս, ակնհայտորեն զբաղվում է բիզնեսով եւ քաղաքականությամբ,


















































