Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ԵԱՏՄ հեռուստատեսություն ստեղծելու հարցը. «Ազատություն»

Փետրվար 27,2018 21:21

«Ազատություն» ռ/կ. Ղազախստանի սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ, նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստր Դարիգա Նազարբաևան առաջարկում է ԵԱՏՄ հեռուստատեսություն ստեղծել, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Նազարբաևայի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Ըստ լրատվամիջոցի Դարիգա Նազարբաևան Մոսկվայում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ էլ քննարկել է հեռուստատեսության հարցը, նշելով, որ ինտեգրացիոն գործընթացները բավարար չեն լուսաբանվում:

Ղազախստանը համարվում է Եվրասիական տնտեսական միության նախաձեռնողներից մեկը: Բացի Ղազախստանից կառույցին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728