Օրվա լրահոսը
Ս. Վարդանանց տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Հայրապետական մաղթանք
Փետրվարի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է: Օրվա առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Ս. Պատարագի ավարտին Արտակ Սրբազանն անդրադարձ
Աջակցություն՝ տնտեսվարող ընկերություններին
Գործադիրի որոշմամբ թույլատրվել է «Սամտ հոլդինգ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն
Կկառուցվի նոր էլեկտրակայան
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ կառավարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև կնքվող` Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Ըստ հիմնավորման՝ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ ունի, նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում ՀՀ-ում կհիմնի
«Փաստաթուղթ չկա, որ Փայլակ Հայրապետյանը եւ Աշոտ Սուքիասյանը համատեղ բիզնես են ձեռնարկել»
«Այս փաստաթղթով հիմնավորվում է, որ Աշոտ Սուքիասյանը ոչ թե հեքիաթներ էր պատմում, ինքն իրականում ադամանդ ներմուծել է, ցույց է տվել կողմերին»
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ ու
Հերթական անգամ չանտեսենք մեր պետական շահը
Հարցազրույց Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ – Հունվարի 16-ը` Գործարկման օրը, «պատմական» օր է համարվում Իրանի համար, ՄԱԿ-ի ԱԽ բոլոր պատժամիջոցներն ու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը չեղարկվեցին։ Այժմ Իրանն արեւմտյան երկրների հետ տպավորիչ գործարքներ է կնքում, Իրանն ու Չինաստանը բանակցեցին օրերս: Իրանի վերադարձը միջազգային քաղաքական թատերաբեմ ի՞նչ
Ներկայացվել են դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները
Կառավարության նիստում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն ու դիտարկումները: «Քանի որ բենզինի ներկրման և իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է հանդիսանում, այդ պատճառով մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում, և հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում: Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ բենզինի գները 2015 թվականի
Ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է
Փետրվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք
ՀՀ վարչապետ. «Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության
Պարզվել է Արագածավան գյուղի երկու բնակչի սպանության շարժառիթը, մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, մեկ կասկածյալ ձերբակալվել է։ Փետրվարի 3-ին՝ ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային
ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard միջազգային վճարային համակարգն ամփոփեցին «Մեկնում ենք Ռիո» ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard միջազգային վճարային համակարգը հայտարարեցին “Մեկնում ենք Ռիո” մարքետինգային ակցիայի արդյունքների մասին: «Մեկնում ենք Ռիո» արշավը կազմակերպվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող Cirrus/Maestro® և MasterCard® քարտապանների միջև: Այն հաճախորդները, ովքեր 2015 թ. սեպտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում և արտերկրում քարտի միջոցով կատարել են 300 000 ՀՀ դրամ և ավելի
«Արտֆուդի», «ՄԱՊ»-ի ու «Վեդի Ալկո»-ի գործերը վատացել են, «Մխչյան ֆիշ ֆուդ»-ինն ու «ՍԱՍ»-ինը՝ լավացել
Օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ արտացոլված են, թե անցյալ տարի մեր երկրի խոշոր հարկատուներից ով որքան հարկ է վճարել, համեմատելով 2014 թվականի նույն ժամանակահատվածում հունվար-դեկտեմբեր ամիսների ցանկի հետ՝ նկատում ենք, որ ուշագրավ տեղաշարժեր են տեղի ունեցել: Նախ՝ 2015-ի ցանկում մի քանի նոր խոշոր ընկերություններ են ի հայտ եկել, որոնք բացակայում են 2014-ի ցանկից:
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ
13 տարվա հետախուզվող՝ խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Վահան Թ.-ն, ով 2003 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխինսկի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն
ՀՀԿ-ն նախընտրական վարկ է վերցնում. «Խի մեր նախկին իշխանություններն այդպես չե՞ն արել, պարոն Փաշինյան»
«Որքա՞ն եք նպատակահարմար համարում, որ արտաքին պարտքի հաշվին կատարվեն ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Ընդհանրապես միջգյուղական ճանապարհները քանի՞ տարին մեկ պետք է վերանորոգվեն»,- այսօր ԱԺ նիստում Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլարի վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս հարցերն ուղղեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Արտակ Զաքարյանն ասաց, որ
«Աշխատանքի պետական տեսչությունն իրավաբանորեն չէր իրականացնում իրավապաշտպան գործառույթ»
Հարցազրույց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեւորգ Պետրոսյանի հետ -Պարոն Պետրոսյան, անցյալ տարի հաճախակի էին աշխատավորների զանգվածային միջոցառումները, հավաքները. «Նաիրիտ», Մետրոպոլիտենի աշխատակիցներ, ավիացիա, «Հայէլեկտրոմեքենա», տաքսու վարորդներ: Գործատուները նրանց իրավունքները ոտնահարել էին, մի բան ակնհայտ էր, որ չկան արհմիություններ, չկան աշխատավորների պաշտպանությանը միտված հասարակական կազմակերպություններ: Ինչ՞ եղան արհմիությունները: – Ձեր դիտարկումը,
Փորձագետ. «Հայաստանում «Ֆեյսբուք»-ը դեռեւս զիջում է «Օդնոկլասսնիկի»-ին» (Տեսանյութ)
«Ֆեյսբուք»-ն ինչ-որ առումով մենաշնորհային տիրույթ է, որը ստացել է «այլընտրանքային ինտերնետ» անունը: Փաստացի այսօր «Ֆեյսբուք»-ի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի օգտատերերը ցանցից դուրս չգան»,-այսօր «Անդրադարձ» ակումբում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծման օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Լրատվական խոշոր գործակալությունները փորձում են ստեղծել այնպիսի հարթակներ, որոնց միջոցով օգտատերը «Ֆեյսբուք»-ում
Ի՞նչ է պետք, որպեսզի գյուղատնտեսության ոլորտը զարգանա
«Գյուղատնտեսության ոլորտին երկիր մտած վարկերի ընդամենը 8%-ն է ուղղվել, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի 20%-ն է կազմում: Գոնե վարկերի 20%-ը տայինք այս ոլորտին: Այն միակ ոլորտն է, որ տնտեսական աճ է ապահովում արդեն: Հանցավոր է նման քիչ գումարներ ներդնել գյուղատնտեսության մեջ»,- «Հայելի» ակումբում հայտարարեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ըստ Լյովա Խաչատրյանի՝ այս
Ադիբեկյան. «Աշխատակիցներս «Ֆեյսբուք»-ով են հանդիպել ապագա ամուսնուն (Տեսանյութ)
«1950-ականներից ձեւավորվել է ինֆորմացիոն հասարակությունը: Մարդկությունը միավորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ համակարգում՝ այնպես, որ աշխարհի ցանկացած վայրում գտնվելիս կարողանա կապ հաստատել մյուսի հետ եւ շփվել: Այս նպատակով էլ ստեղծվեց համացանցը: Այսօր 1,5 միլիարդ մարդ օգտվում է միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, որտեղ նախորդ տարի 2 միլիարդ նկար է ներբեռնվել»,-այսօր «Անդրադարձ» ակումբում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծման օրվա
Արթուր Էլբակյանը՝ «չօսլայած» Երեւանի ու կյանքի կետադրական նշաններն այլ տեղ դնելու մասին
Փետրվարի 10-ը հոբելյանական է ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր գրող եւ նկարիչ Արթուր Էլբակյանի համար: Այժմ նա հանգամանքների բերումով ապրում եւ ստեղծագործում է հեռավոր Ամերիկայում, բայց մնացել է նույն երեւանցին՝ բառի ամենախորը եւ մշակութային իմաստով: Արթուր Էլբակյանը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Ռեժիսոր, դերասան, գրող, նկարիչ՝ ո՞րն է ավելի հարմար ներսում կուտակվածը պարպելու առումով: – Այդ բոլորն
Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ Բեգլարյանի «ատկատների» մասին (Տեսանյութ)
«Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը կառավարության նիստում խոսեց «ատկատների» մեխանիզմի մասին, այդ թվում՝ նշելով տրանսպորտի նախարարությունը, որից հետո տրանսպորտի եւ կապի գործող նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «ատկատներ» չկան եւ չեն եղել: Հակասություն է առաջանում՝ ի վերջո «ատկատների» մեխանիզմը ճանապարհաշինության հարցում գործո՞ւմ է, թե՞ չի փոխվել: Եթե նախարարն ասում է՝ չկա, ինչպե՞ս եք
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը, ԱՀԿ-ն և գործընկեր միջազգային կազմակերպությունները փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանդիսանում են լրջագույն
Հայկ Հակոբյանը հրաժարվել է Փաստաբանների պալատի խոսնակի պաշտոնից
Մարտի 1-ից Հայկ Հակոբյանն այլեւս չի լինի Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը; Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով և խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը: Շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը բավարարվել է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը հրաժարական է տվել: Միաժամանակ հրաժարական է տվել նաև ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը: Մինչև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտը, ծանրամարտի ֆեդերացիայի հարցերով կզբաղվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ-ը շնորհակալություն է հայտնում Շահազիզյանին՝ նվիրված աշխատանքի համար: Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: ՀԱՕԿ լրատվության բաժին
ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի շահերն անհամատեղելի են
«Կոալիցիան շատ լավ բան է, բայց երբ կա բազմակուսակցական համակարգ, կոալիցիան մի քիչ ուրիշ բնույթ է կրում: Մեր երկրում չկա բազմակուսակցական համակարգ, այն միակուսակցական է: Իսկ այլ պարագայում լրիվ ուրիշ բնույթ է կրում կոալիցիան. մոլորակ եւ արբանյակներ»,- «Հայելի» ակումբում այս կարծիքը հայտնեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ըստ նրա՝ կոալիցիան այն է, երբ
Ֆիլհարմոնիկի հրավերով երկու աշխարհաքաղաքացի Հայաստանում են
Անվանի ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը ժամանակին «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե ինքը աշխարհաքաղաքացի է: Այդ «տիտղոսը», շատերին է հարմարում: Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում Հայաստան հյուրախաղերի ժամանած աշխարհաքաղաքացի արվեստագետների: Նրանց թվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով Իսպանիայից Երեւան ժամանած ճանաչված դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվան եւ կոնտրաբասահար Նազարեթ
ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խումբը խորհրդարանում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 3-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խմբի հետ, որի կազմում էր նաեւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահյուն: Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցությունը բավականին արդյունավետ եւ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 5-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ին, 7-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը, 8-ին կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով:
Մոսկվայում ծեծի է ենթարկվել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանը
Մոսկվայում ծեծի է ենթարկվել Ռուսաստանի աշխարհագրական հանրության անդամ, հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, դեպքի առիթով ձերբակալվել է 3 մարդ, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ: Ավազակային հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 1-ին: Սուլեյմանյանի վրա հարձակում են գործել, ծեծի ենթարկել և գողացել նրա անձնական իրերը: Ըստ գործակալության աղբյուրի՝ հարձակումը նախապես ծրագրված