Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի երկու թեկնածու է առաջադրվել

Փետրվար 04,2016 15:09

Մինչեւ ամսի 9-ը խորհրդարանական խմբակցությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին պետք է ներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածությունները:

Մինչ այժմ հանձնաժողով դիմում է ներկայացրել երկու պատգամավոր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, նա առաջարկել է իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունը, եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

Հավանական թեկնածուների շարքում դեռեւս քննարկվում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունը: Գագիկ Ջհանգիրյանը, օրեր առաջ, ոչինչ չէր բացառել: Օրեր անց, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բացառեց, որ խմբակցությունն առաջարկի Գագիկ Ջհանգիրյանին: Այսօր, լրագրողների հետ զրույցում, Լեւոն Զուրաբյանը վերահաստատեց իր ասածը: Նա ասաց նաեւ, ՀԱԿ-ում այս հարցի վերաբերյալ դեռևս քննարկումներ չեն եղել: Առաջիկայում, հավանաբար, կքննարկեն այդ հարցը:

ՀՀԿ խմբակցությունում եւս դեռ վերջնական որոշում չկա: Խոսակցություններ կան, որ այդ պաշտոնում ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կլինի ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

ԲՀԿ-ում նույնպես փնտրտուքների մեջ են: Խոսակցություններ կային, որ ԲՀԿ-ն կպաշտպանի առաջարկված թեկնածություններից որեւէ մեկին: Այսօր առավոտյան, սակայն, շրջանառվում է այն վարկածը, որ ԲՀԿ-ում էլ են քննարկում սեփական թեկնածուին ներկայացնելու հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29