Օրվա լրահոսը

Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի նախագահին

Դեկտեմբերի 1-ին համատեղության կարգով Խորվաթիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն (նստավայրը՝ Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ տիկին Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախօրեին՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, դեսպան Կիրակոսյանը հանդիպումներ ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության գլխավոր քարտուղար տիկին Զդրավկա Բուշիչի, քաղաքական դեպարտամենտի ղեկավար

Հասմիկ Պողոսյանի լացն ու Արմեն Ամիրյանի՝ Գյումրի տեղափոխվելու պատրաստակամությունը (Տեսանյութ)

Այսօր Գյումրի այցելած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե մշակույթի նախարարությունը տեղափոխեն Գյումրին՝ պատրա՞ստ է բնակվելու երկրորդ քաղաքում։ Լրագրողները նաև հիշեցրեցին, որ նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ցավագին էր տարել այդ խոսակցությունները՝ նույնիսկ արտասվել, որ պիտի գա ու բնակվի Գյումրիում։ Արմեն Ամիրյանն ասաց, որ եթե նման որոշում լինի, ինքը երբեք դեմ չի կանգնի Գյումրի

Վարչապետը Սամվել Բալասանյանին խոստացել է որոշ նախարարություններ տեղափոխել Գյումրի

Այսօր Գյումրու բյուջեի նախագծի քննարկումն էր, հենց այդ ժամանակ էլ այս թեմային հպանցիկ անդրադարձավ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ նման խոսակցություն եղել է իր ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև։ Սակայն քաղաքապետը մանրամասներ հաղորդել չցանկացավ։ «Երկու օր առաջ խորհրդակցություն եղավ վարչապետի մոտ, տեսնենք փոփոխություններ կլինեն տարբեր գերատեսչությունների հետ կապված, որպեսզի կարողանան ապակենտրոնացնել Երևանից որոշ գերատեսչություններ, տեղափոխեն Գյումրի։

Մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել 50-ամյա Ռ.Կոստանյանին՝ բռնության  գործադրմամբ  ինքնիրավչության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Քրեական գործի

ԱՄՆ դեսպանը մերժեց Սամվել Բալասանյանի օբյեկտ այցելելու առաջարկը

Ինչպես տեղեկացել ենք, այսօր Գյումրու դրամատիկական թատրոնում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը ՀՀ մշակույթի  նախարար Արմեն Ամիրյանի հետ համատեղ խոսեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից ժամանակավորապես Գյումրու դրամատիկական թատրոն տեղափոխելու մասին։ Որմնանկարի վերականգման պատմությունը ներկայացնելուց հետո Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, որը նստած էր մարզպետ

Հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի 22-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։ 2016 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 02:45-ին, «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի առաջակողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի

Հոր ժառանգության իր փայը վերցնելու համար իջեւանցուն դատում են

Նա մեղադրվում է ինքնիրավչության համար

The Rolling Stones-ը նոր՝ բլյուզ ստեղծագործությունների ալբոմ է ձայնագրել

1960թ. հոկտեմբերյան մի օր Լոնդոնում՝ Դարթֆորդի հարթակում գնացքի սպասելիս երկար տարիների ընդմիջումից հետո հանդիպեցին երկու երիտասարդ, որոնք միմյանց մանկությունից էին ճանաչում: Նրանցից մեկի անունը Քիթ էր, մյուսինը՝ Միք: Վերջինս ձեռքին բռնել էր բլյուզ սկավառակների մի տուփ, որը հատուկ էր բերել Չիկագոյից, քանի որ Անգլիայում հնարավոր չէր դրանք գնել: Քիթ Ռիչարդսի վրա այդ փաստը մեծ տպավորություն

«ՀՀ եւ ԼՂՀ սահմանագոտու ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է». Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)

Եթե ոմանց համար մեկ կրակոցը լուրջ լարում է, մենք վաղուց ընտելացել ենք դրան

Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք կարգավորումներին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ կարիքների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Այցի նպատակը նախընտրական միջավայրի գնահատումն ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստանի Հանրապետություն, բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել  դրա հետագա զարգացումն ու խորացումը: Հանդիպման ընթացքում կողմերը

ԱՄՆ կառավարության 83,5 հազար դոլարանոց նվերը Գյումրիին (Տեսանյութ, ֆոտոշարք)

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 83,5 միլիոն դրամ է հատկացրել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վերականգնելու, ամրակայելու ու «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից ժամանակավորապես Գյումրու դրամատիկական թատրոն տեղափոխելու համար։ Նշենք, որ այս վայրն այնքան էլ հարմարավետ չէ որմնանկարի համար ու շատ ավելի համար տեղ են փնտրում։ Այսօր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ու  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 

Նախարարը  ներկայացրել է «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է: Ընդգծելով, որ գործող օրենքի փոփոխությունը հասունացած էր, Լևոն Մկրտչյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտի որակի բարելավման և զարգացման ներկա ակնկալինքները հնարավոր չէ իրականացնել առանց օրենսդրական փոփոխությունների. «Նախարարությունը բավական

ԵՄ ներկայացուցիչ. «Ցանկանում ենք ՀՀ-ում ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ բռնություններին անհապաղ վերջ տրվի»․ (Տեսանյութ)

Մշակվել է «ԼԳԲՏԻ համայնքի անձանց մարդու իրավունքների իրացումը» ռազմավարություն

Հայ–ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը` Հայաստանում

Երևանում դեկտեմբերի 1-2-ն անցկացված Հայ–ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի շրջանակում զուգահեռաբար ընթացող 4 աշխատախմբերում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել՝ կրթություն և ֆրանկոֆոնիա, ուրբանիզմ և քաղաքային ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, ինչպես նաև գյուղատնտեսություն ուղղություններով: Նորագույն տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության և մասնագիտական ուսուցման աշխատախմբի քննարկումներին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ  Սուքիասյանը և Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը:

«Դեպի եվրատեսիլ»-ի 4-րդ փուլում կմրցեն 12 լավագույնները. «Եվրատեսիլ- 2017»-ի հայաստանյան մասնակիցը նրանց շարքում է

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլի ընթացքում կշարունակեն պայքարը 12 լավագույն արտիստները: Լյուսի,  Գեւորգ Հարությունյան, Աննա Դանիելյան, Մարտա, Արծվիկ, Հասմիկ Շիրոյան, Լիլիթ Հարությունյան, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Ալեքսանդր Պլատո, Օպերա Վիվա, Վահե Ալեքսանյան.  հենց նրանց շարքում է այն հաջողակ արտիստը, ով հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2017»-ին: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերին նախորդող ամենից պատասխանատու ընթացքին կարող

«Միայն 2015-2016թթ-ի ընթացքում հաստատվել են շուրջ 30 մլն եվրոյի աջակցության ծրագրեր». Արմեն Հարությունյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները  և առաջիկա ծրագրերը: Փոխնախարարը մասնավորապես շեշտադրել է կոոպերատիվների զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման, գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, օրգանական գյուղատնտեսության ընդլայնման և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող  ծրագրերը: «Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ մեր բազմակողմ

«Սասնա ծռերի» գործերով կգնան ՄԻԵԴ

Քննիչը տեղյակ չի եղել`թե ի՞նչ գործով էր դատարանում

Դեկտեմբերին Յունիբանկի 24 մասնաճյուղ սպասարկում կիրականացնի նաև շաբաթ օրերին

Ամանորյա տոներին ընդառաջ հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի 24 մասնաճյուղեր կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի: 2016թ.-ին դեկտեմբերին բանկի 12 երևանյան և 12 մարզային մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչև 16:30: Մասնավորապես, հաճախորդները շաբաթ օրերին կարող են ստանալ սպառողական վարկեր, իրականացնել Յունիստրիմ և IntelExpress դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկում, կոմունալ վճարումներ: Մանրածախ ուղղության

Բացառիկ մենագրություն քիմիայի բնագավառում

Այսօր ԵՊՀ-ում  տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի «Ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզ» վերնագրով մենագրության շնորհանդեսը: ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանի անգլերեն լեզվով մենագրությունը լույս է տեսել Գերմանիայում: «Ամփոփելով նախորդ ուսումնական տարվա գիտական արդյունքները՝ հարկ է նշել, որ և՛ քանակական, և՛ որակական տեսանկյունից

Արբանյակների գործարկումը ջրային ոլորտում բեկումնային քայլ է. Արսեն Հարությունյան

«Եվրոպական տիեզերական գործակալությունը տարիներ առաջ նախաձեռնեց մի հավակնոտ գաղափար՝ ստեղծել այնպիսի գործիք, որով հնարավոր կլինի աջակցել տնտեսությանը և մասնավորապես գյուղատնտեսության ոլորտին: Եվ քանի որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործառույթները մեծապես խաչվում են նաև գյուղատնտեսության ոլորտի հետ, կարծում ենք, որ Կոմիտեի հետ մեր համագործակցությունը բավականին արդյունավետ կլինի»: Այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած

Աշխատաժողովը քննարկում է մարզաբնակ երիտասարդների խնդիրները

Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է «Հայ մարզային երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված «Երիտասարդները՝ հանուն մարզերի» երկօրյա աշխատաժողովը, որի հիմնական նպատակն է մարզաբնակ երիտասարդներին վերաբերող հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծման ուղիների վերհանումը հենց երիտասարդների միջոցով։ Աշխատաժողովի մասնակիցները ներկայացնում են ՀՀ մարզերը։ «Հայ մարզային երիտասարդություն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Սաթե Ավետիսյանը նկատում է, որ ծրագրի շրջանակներում համագործակցում են Երևանի

Բազմազավակ ընտանիքներից ոչ մեկ ուշադրությունից դուրս չպետք է մնա». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին, շրջանային վարչակազմերի ղեկավարների և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: ԱՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը վարչապետին ներկայացրել է, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացրել է նվերներ՝ սննդամթերքի, ծածկոցների և կենցաղային քիմիայի տեսքով: Ս. Ավանեսյանի խոսքով, շրջանների

«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում սատեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Նիստին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, կառավարման խորհրդի անդամներն ու ԿԳՆ համապատասխան ոլորտի պատասխանատուները և կրթահամալիրի տնօրենը:

29-ամյա Վահե Գևորգյանի սպանության գործով ձեռք են բերվել նոր փաստական տվյալներ. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 29-ամյա Վահե Գևորգյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։ 2016թ. սեպտեմեբերի 2-ին կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1987թ. ծնված Վահե Գևորգյանը, ով, առանց գիտակցության գալու,

Մաքսային արժեքի հայտարարագիրը դեկտեմբերի 1-ից տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ

Գործարքի գնի մեթոդով ձևակերպման գործընթացը ևս պարզեցվել է

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման

Սոցիալական ապահովություն պետական ծառայությունը նոր պետ ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016թ. դեկտեմբերի 2-ի 1140-Ա որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը: Արտակ Ղազարյանն ունի զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան տասնհինգամյա փորձ։ Վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս Ինթերնեշընըլ» ընկերությունը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական նպատակն էր աջակցել

«Սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շահագրգռված է բարձրացնել դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների արդյունավետությունը և ցանկանում է քննարկում ծավալել 3 հիմնական հարցի շուրջ: «Առաջին – Մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելու գործընթաց:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930