Օրվա լրահոսը
Բազմազավակ ընտանիքներից ոչ մեկ ուշադրությունից դուրս չպետք է մնա». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին, շրջանային վարչակազմերի ղեկավարների և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: ԱՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը վարչապետին ներկայացրել է, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացրել է նվերներ՝ սննդամթերքի, ծածկոցների և կենցաղային քիմիայի տեսքով: Ս. Ավանեսյանի խոսքով, շրջանների
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում սատեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Նիստին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, կառավարման խորհրդի անդամներն ու ԿԳՆ համապատասխան ոլորտի պատասխանատուները և կրթահամալիրի տնօրենը:
29-ամյա Վահե Գևորգյանի սպանության գործով ձեռք են բերվել նոր փաստական տվյալներ. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 29-ամյա Վահե Գևորգյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։ 2016թ. սեպտեմեբերի 2-ին կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1987թ. ծնված Վահե Գևորգյանը, ով, առանց գիտակցության գալու,
Մաքսային արժեքի հայտարարագիրը դեկտեմբերի 1-ից տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ
Գործարքի գնի մեթոդով ձևակերպման գործընթացը ևս պարզեցվել է
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման
Սոցիալական ապահովություն պետական ծառայությունը նոր պետ ունի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016թ. դեկտեմբերի 2-ի 1140-Ա որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը: Արտակ Ղազարյանն ունի զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան տասնհինգամյա փորձ։ Վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս Ինթերնեշընըլ» ընկերությունը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական նպատակն էր աջակցել
«Սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շահագրգռված է բարձրացնել դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների արդյունավետությունը և ցանկանում է քննարկում ծավալել 3 հիմնական հարցի շուրջ: «Առաջին – Մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելու գործընթաց:
Վաղինակ Գալուստյան. «Նախարարությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում բնականոն հունով աշխատում է»
ՀԲՖ համագումարից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե պատրաստվում են սերտացնել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ աշխատանքը՝ նշելով նաեւ, որ բոլոր մարզիչները բողոքում են՝ ակումբներից եկած բռնցքամարտիկների որակը չի համապատասխանում, տարեցտարի պակասում է Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը: Aravot.am-ը լսեց նաեւ նախարարության մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության
«Քառօրյա պատերազմի» ռազմաքաղաքական հանրագումարը` Մոսկվայում
2016 թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 100 մարդ, որոնց թվում` հայտնի լրագրողներ, գրողներ, Մոսկվայի առաջատար բուհերի ուսանողական հայկական ակումբների ներկայացուցիչներ և դասախոսական անձնակազմ: Հանդիպումը կազմակերպել էր Մոսկվայի հայկական և ազգիերի մշակույթին նվիրված թանգարանի կողմից: Սա թանգարանի կողմից
Հովիկ Աբրահամյանը վարչապետ չէ, բայց շարունակում է մնալ տնտեսագիտականի խորհրդի նախագահ
ԿԳ նախարարությունից պարզաբանեցին, որ խորհուրդներում փոփոխությունները կիրականացվեն դեկտեմբերի վերջին
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի մշակույթին և Գյումրիին՝
Դեկտեմբերի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին Գյումրում էին՝ նշանավորելու հայնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը: Որմնանկարի վերականգնումը իրականացվել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին այս որմնանկարը դուրս է բերվել լքված գործարանի շենքից, իրականացվել են վերականգնման ու
ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն` Կարեն Կարապետյանը ՀՅԴ-ի սրտով է (Տեսանյութ)
ՀՅԴ-ն ընտրությունների կգնա որպես առանձին քաղաքական ուժ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Այսօր և դեկտեմբերի 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 7-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 3-ին առանձին
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակվել է
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 2-ից փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը ձնահոսքի վտանգն է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունները սանձելը Ձեր ուժերից վեր է». Ա. Բախշյանի նամակը քաղաքապետին
Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը՝ ստորև. «Երևանի թ. 27 դպրոցի մասնագիտական աջակցության գծով փոխտնօրեն Գայանե Ավետիսյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է աշխատանքից: Նա այդ դպրոցում երկրորդ անգամ նշանակվել էր փոխտնօրենի պաշտոնում ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը
Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկում` ԼՂՀ-ում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել կրթության, գիտության եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Պարգևներ են հանձնվել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին: Նախարարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ մարզիկներին հորդորելով ավելի ակտիվ մարզվել, իսկ մարզիչներին՝ լինել հետևողական և իրենց գիտելիքներն ու փորձառությունը անվերապահորեն փոխանցել մարզիկներին: «Սպորտը և մշակույթը այն երկու ոլորտներն են, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն
Կրկնակի խտրականություն. խոցելին խոցելիների մեջ. չհաշվառված ճակատագրեր
Զարուհի. առաջինը խոսողը Գրասենյակ-տպարանում գործնական անցուդարձ է: Զբաղված է, ինչպես միշտ: Ինքը՝ համակարգչի առջև, աշխատակիցներից մեկը՝ իր անվասայլակին նստած: Զարուհին է` Հայաստանի ամենահաջողակ կանանցից մեկը: Զարուհին ունի սիրելի աշխատանք, սեփական բիզնես, բնակարան, բանաստեղծությունների ժողովածու, ծովի գույնի աչքեր ու հաշմանդամություն: «Գիտե՞ս, որն է մեր տարբերությունը: Ինձ ոչ ոք չի ասի «տանն ես մնացել», քեզ՝ կասեն: Ուղղակի
Աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները
2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա 681.8 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում: Ս.թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` հայ-իրանական
Սահմանամերձ Տավուշի վարորդները շարունակում են դժգոհել գազի թանկությունից
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կպարզի՞ թանկության պատճառը
Խորենացիում բախումների հետեւանքով կալանավորվածները իրենց մեղավոր ճանաչեցին
Ամբաստանյալները արագացված դատական կարգ կիրառելու միջնորդություն ներկայացրեցին
Հայաստանը եւ ԵՄ-ն ընդհանուր շատ արժեքներ են կիսում
«Ի սկզբանե ԵՄ կազմում Ֆրանսիան պայքարել է Հայաստանի հետ հնարավորինս հավակնոտ ապագա շրջանակային պայմանագիր կնքելու համար, որը համապատասխաներ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Մենք կարծում ենք, որ Հայաստանը եւ ԵՄ-ն ընդհանուր շատ արժեքներ են կիսում: Մենք պետք է այս ընդհանուր հենքի վրա խորացնենք մեր քաղաքական եւ անվտանգության մասին երկխոսությունը, հնարավորության սահմաններում զարգացնենք մեր առեւտրական հարաբերությունները եւ ճյուղային
ԼՂՀ կառավարությունը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգում՝ ռեժիմներն առավել հստակեցնելու նպատակով: Քանի որ հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագրով հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին իրականացվում են միայն ոռոգման
Նախկին փոխնախարարի որդին պրոռեկտոր է դարձել
Բժշկական համալսարանում վաստակաշատ պրոֆեսորին փոխարինել են Գառնիկ Ավետիսյանով:
ԵԱՀԿ դեսպանը կոչ է անում որոշումները ոչ թե «փաթաթել» քաղաքացիների վզին, այլ` նրանց հետ քննարկել (Տեսանյութ)
Հ/կ-ները դատարանում պատշաճ հայցվոր չեն ճանաչվում
Հայաստանը` տարածաշրջանային հաղթող
Շվեդիայում նոյեմբերի 28-ին անցկացված Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության (Child & Youth Finance International) «Global inclusion» (Գլոբալ ներգրավվածություն) մրցանակաբաշխությունում Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային հաղթող: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, գրավել է առաջին տեղը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում: Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է
Սաակաշվիլին դրամահավաք է սկսել իր նոր կուսակցության համար
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի արդեն նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դրամահավաք է սկսել՝ կոչ անելով ցանկացողներին աջակցել իր նոր «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը: «Նոր ուժերի շարժումն» իր առաջ ամբիցիոզ նպատակ է դրել՝ Ուկրաինայում հիմնել նոր քաղաքական դաս: Մենք բոլորս Ուկրաինայում միանգամայն նոր կազմակերպության հիմնադիրներ ենք, որում չկան գլխավորներ ու նշանակվածներ, մի կերպ հասցնողներ և յուրայիններ: Մենք
ԵՄ խորհուրդն ու Հայաստանը կբանակցեն օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ
Եվրոպական միության հանձնաժողովը և Հայաստանը մեկնարկում են Եվրոպական Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ բանակցությունները: Արևելյան գործընկերության անդամ երկրների նախագահների 2015 թվականի Ռիգայի գագաթաժողովը կարևոր հանգրվան դարձավ Եվրոպական միության ու Հայաստանի միջև ավիացիոն ոլորտում հարաբերությունների զարգացման համար: Մասնավորապես, Ռիգայի հռչակագիրը ամրագրեց Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու եզրույթը: ԵՄ խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի
Յոթ պատվիրան հայ մարդու համար
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ – Համագումարը ավարտվեց, անձերի հետ կապված ինտրիգը, որ վերջին շրջանում անընդհատ քննարկման առարկա էր, բացահայտվեց: Մնաց այն, ինչ ունենք: Իրականում ի՞նչ տվեց համագումարը եւ ի՞նչ խնդիրներ դրեց: – Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարից հետո, որը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսին, ընդամենը 2 տարի է անցել, բայց անցած այս
Մերձավոր Արևելքի խնդիրները` Բեռլինի արտաքին քաղաքականության 6-րդ ֆորում
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցեց Բեռլինի արտաքին քաղաքականության 6-րդ ֆորումին: Ֆորումի կազմակերպիչներն էին Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարությունն ու նրա գործընկեր «Քյորբեր» հիմնադրամը: Նոյեմբերի 28-ին Սաֆարյանը մասնակցեց Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կազմակերպած ընդունելությանը: Նոյեմբերի 29-ին մեկնարկած ֆորումին Սաֆարյանը հարցադրումներով


















































