Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի նոր մարզպետի ներկայացմանը ներկա էր նաեւ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը (ֆոտոշարք)

Հուլիս 11,2013 15:14

 

Syuniqi-marzpet-3

Suren-Xachatryan Syuniqi-marzpet-12

Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Մենք վստահ ենք, որ պարոն Հակոբյանին կհաջողվի ձեզ հետ միասին լուծել այն խնդիրները, որոնք դրված են մարզի առջեւ, առաջին հերթին, որպես մեր երկրի կարեւորագույն մարզերից մեկը՝ իր բոլոր առանձնահատկություններով, իր ստրատեգիական նշանակությամբ, ինչպես նաեւ իրեն անձնապես կհաջողվի, որպես ղեկավար, ձեզ հետ միասին  արդյունավետ  իրացնել մարզպետարանի առջեւ դրված խնդիրները, մենք դրանում պատրաստ ենք իրեն սատարել: Պարոն Հակոբյանը ունի ե՛ւ երկրի նախագահի, ե՛ւ երկրի կառավարության ամբողջական օժանդակությունն ու պատրաստակամությունը՝  խնդիրները միասին լուծելու եւ զորավիգ լինելու ձեր բոլոր ջանքերին»,-նշեց պարոն Տերտերյանը եւ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ ի պատիվ մարզպետարանի աշխատակիցների, ի պատիվ համայնքի ղեկավարների եւ նախկին մարզպետի՝ Սյունիքի մարզն այս ամբողջ ընթացքում ցուցաբերել է հանրապետական միջինից բարձր ցուցանիշներ, որը պահպանվել է նաեւ վերջին մեկ ամսվա ընթացքում:

«Մենք մոնիթորինգի արդյունքում ունենք լավ ցուցանիշներ, բայց դա չի նշանակում, որ չկան խնդիրներ: Ես վստահ եմ, ձեզ կհաջողվի ավելի լավացնել գործերի վիճակը,  ցուցանիշները, մանավանդ, երբ բավականին հետաքրքիր ու նոր գաղափարներ կան: Եվ ուզում եմ վստահ լինել, որ բոլորդ, այդ թվում մենք Երեւանում, ամեն ինչ կանենք, որպեսզի Սյունիքի մարզի՝ մեզ համար շատ կարեւոր մարզի, աշխատանքային  ընթացքը, զարգացումները լինեն միշտ պոզիտիվ եւ անդրադառնան ինչպես բնակչության կենսամակարդակի, այնպես էլ ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:  Բոլոր այն ցուցանիշները կամ բոլոր այն գնահատականները, որ ես տվեցի, դրանք նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի անմիջական ղեկավարության ու աշխատանքի արդյունքն են նաեւ, ես պետք է բարձր գնահատեմ նաեւ պարոն Դոլունցի աշխատանքը վերջին շուրջ մեկ ամսում մարզի բնականոն ընթացքը ապահովելու համար», – հավելեց Վաչե Տերտերյանը՝ կոչ անելով ներկաներին շարունակել աշխատել նույն տեմպերով ու նույն արդյունավետությամբ: Սյունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ ելույթ ունեցան նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մանրամասները՝ առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Syuneciner says:

    Շատ ենք ափսոսում, որ Սյունյաց մարզպետն այլևս Սուրեն Խաչատրյանը չէ: Նրա նման գործիմաց, նվիրյալ, բարերար, ժողովրդանվեր, բոլորանվեր, ուժեղ ու սկզբունքային մարզպետ Սյունիքն այլևս երբեք չի ունենա: Վահեն նրա կեսի-կեսի-կեսի կեսն էլ չի կարող անել:

    • nune says:

      Շատ ափսոս, բայց Սուրեն Խաչատրյանի տեսակը չի կարող անտարբեռ լինել մարզի հիմնախնդիրների լուծման հարցերում, նա ապրում է իր հայրենիքի բարգավաճման համար,երբ նա մարտնչում էր հանուն հայրենիքի, երբեք չէր մտածում պաշտոնների մասին: Նա մեծատառով Մարդ է, հայրենանվեր ու առանց պաշտոն զբաղեցնելու էլ իր անելիքը կանի ի նպաստ իր ժողովրդի…Մենք հավատում ու սպասում ենք նրա նորանոր աշխատանքներին…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՜նչ ամոթ մեր ազգին,որ էս մարդը, ԲԱՆՏՈՒՄ լինելու փոխարեն, հրապարակայնորեն ելույթներ է ունենում ու հարցազրույցներ տալիս: Ի՜նչ ամոթ. հայը ՉԻ ՀԱՐԳՈՒՄ իրեն ու իր բանակին:

    ՀԳ. Ես բացարձակապես հրաժարվում են լսել այս հակահերոսի «ելույթներն» ու կարդալ այս հակասյունեցու «հարցազրույցները»:

  3. Armine G says:

    Սյունեցիներ, իհարկե կեղծ: Ուզում էք ասել Վահեն նրա կեսի-կեսի-կեսի-կեսի չափ չի կարող մարդ սպանել ու աղջիկ բռնաբարել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031