Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի հաջողվել Շուռնուխում երեք տարում 10 տուն կառուցել․ մարզպետը հորդորեց հարցն ուղղել քաղշին կոմիտեին

Մարտ 28,2024 13:48

Ինչո՞ւ երեք տարում չի հաջողվել Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում 10 տուն կառուցել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից։ Նա ի պատասխան հարցի, ասաց՝ բացի այս 10 տնից, հանրապետությունում բազմաթիվ շենքեր ու տներ են կառուցվում։

Մարզպետը հորդորեց Շուռնուխում այդ 10 տուն կառուցելու հարցն ուղղել քաղաքաշինության կոմիտեին, քանի որ պատվիրատուն կոմիտեն է։

Այլ հարցերի մարզպետը չպատասխանեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031