Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ստեղծված նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին

Հուլիս 29,2013 15:25

ardzanagrutyunԿապանում ստեղծված նախաձեռնող խումբը, որը հունիսի 17-ից մարզկենտրոնում ստորագրահավաք էր սկսել՝ ընդդեմ Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշման, այժմ դիմել է ՀՀ թիվ 38 ԸԸՀ՝ տեղական հանրաքվեի միջոցով հարցին լուծում տալու համար: Ինչպես տեղեկացանք նախաձեռնող խմբից՝ «Պահանջում ենք Կապանի ջրամատակարարման կառավարումը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից քաղաքային իշխանություններին վերադարձնել» պահանջով անցկացված ստորագրահավաքին մինչ այժմ մասնակցել է մոտ 11 հազար բնակիչ: 
Արդեն տեղեկացրել էինք՝ https://www.aravot.am/2013/06/17/255426/, որ Կապանի հասարակությունը դժգոհ է «Հայջրմուղկոյուղու» մատուցած ծառայություններից՝ հաճախակի տեղի ունեցող վթարներից, անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակ բաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկ խախտումներից: Կապանցիներն անընդունելի են համարում, որ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու եւ հանրային լսում անցկացնելու է համայնքի ավագանին նման որոշում կայացրել:

Նշենք, որ հունիսի 28-ին մի շարք կապանցիներ, նախաձեռնող խմբի աջակցությամբ, դիմել են ՀՀ վարչական դատարան՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 07-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջով: Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031