Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ վերջին տարիներին անվանում էին Հարավային Կովկաս, մեր աչքի առաջ դառնում է Հարավարեւելյան Եվրոպա». Տիգրան Խզմալյան

Ապրիլ 04,2024 17:24

Հայաստանի վեկտորի փոփոխությունն առարկել այլեւս հնարավոր չէ։ Այս մասին «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Մենք պետք է գիտակցենք, որ միայն մեր հասարակության համար, այլեւ ողջ աշխարհի, հատկապես տարածաշրջանի համար այս գործընթացների կարեւորությունը։ Այն, ինչ վերջին տարիներին անվանում էին Հարավային Կովկաս, մեր աչքի առաջ դառնում է Հարավարեւելյան Եվրոպա։ Եվ Հայաստանն այս Հարավարեւելյան Եվրոպայի Հարավարեւելյան սահմանն է՝ քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական»,- ասաց նա։

Տիգրան Խզմալյանը կրկնեց իր կուսակցության երեք առաջարկները. «Մենք համոզված ենք, որ երկրում պետք է անցկացվի համազգային հանրաքվե, որպեսզի Հայաստանի եվրաինտեգրումը չլինի մեկ- երկու մարդկանց որոշումը, այլ դառնա համազգային որոշում։ Մի որոշում, որի պատասխանատվությունը կրում է հասարակությունը։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել եվրաինտեգրման հանձնաժողով կամ նախարարության։ Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր մարզկենտրոններում ստեղծել եվրոպական տների մի ամբողջ ցանց, որոնք դառնալու են քաղաքական կրթության եւ ինքնակրթության կենտրոններ, որպեսզի եվրաինտեգրումը վերացական գաղափարից դառնա առօրյա աշխատանք»։

Ըստ նրա՝ այս գործընթացի վերջնարդյունքը պետք է լինեն Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «Մտնել Եվրոպա այսպիսի խորհրդարանով, մեր խորին համոզմամբ, անթույլատրելի է, անտրամաբանական է ու անհեթեթ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930