Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի թեկնածուն թիվ 38 ընտրատարածքում Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է

Օգոստոս 07,2013 18:59

Այսօր Կապանում կայացավ  Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նիստը, որը վարեց կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մեր տեղեկություններով՝ նիստի ժամանակ ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կառույցը տվել է իր համաձայնությունը, որ թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվի Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը:

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՅԴ-ից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նախկին պատգամավոր, դաշնակցական Գագիկ Գեւորգյանը, իսկ «Ժառանգությունը» մտադիր է առաջադրել Կապանի տարածքային կառույցի երիտասարդ կադրերից մեկի թեկնածությունը:

Թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը Aravot.am-ին այսօր փոխանցեց, որ մինչեւ օրս ոչ մի թեկնածու փաստաթղթերը չի ներկայացրել ընտրատատարածքային ընտրական հանձնաժողով:  Հիշեցնենք, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունը կայանալու է սեպտեմբերի 29-ին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031