Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Վանյանը միջոցներ է ձեռնարկում Ալլահվերդի Փելենգովին հանդիպելու համար

Սեպտեմբեր 20,2013 19:33

Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց Մառնեուլիի Բուրմա գյուղի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Ալլահվերդի Փելենգովի խնդիրը: Վերջինս մեղադրվում է  օգոստոսի 17-ին հայ-վրացական սահմանը խախտելու մեջ: Նա գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:

Համացանցում բաց նամակ է ուղղվել  Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ  Էդվարդ Նալբանդյանին եւ Մայա Պանջիկիձեին, երկու երկրների արդարադատության նախարարներ Հրայր Թովմասյանին եւ Թեա Ցուլուկիանիին,  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն  Յանեզ Լենարչիչին: Նամակում խնդրանք կա, որ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեն Փելենգովի հետ եւ նրա նկատմամբ հնարավորինս շուտ բաց դատավարություն անցկացվի`լրագրողների ներկայությամբ:

Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն ասաց, որ շարունակվում է Փելենգովի  հանրային պաշտպանությունը եւ նշված հայտարարության տակ ստորագրություններ են ավելանում: Վանյանն ասաց,որ ինքը գործընթաց է սկսել Փելենգովի եւ  նրա գործով  քննիչ Տիգրան Սինոյանին հանդիպելու համար:

Սեպտեմբերի 27-ին  Թեքալիում կայանալիք «Հարավային Կովկասի անվտանգության հարցերը» թեմայով հասարակական լսումների օրակարգի  4-րդ հարցը  Փելենգովի պաշտպանության հասարակական խորհրդի հաշվետվությունն է գործի ընթացքի վերաբերյալ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30