Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Դավիթ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի հեղինակությունը բարձրացել է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2013 12:42

«Հանրապետության նախագահը շատ ավելի ծանր բանակցություններին մասնակցող մարդ է, շատ ծանր հարցեր է քննարկում, և նման պարզունակ հարցերով նրան փորձել ծուղակը գցել, անհնար է: Սա բացասական ստվեր չգցեց հանրապետության նախագահի վրա, բոլորն ասացին, որ հմուտ գործիչ է և այդ իրավիճակում վարվեց այնպես, ինչպես կվարվեր ցանկացած եվրոպական հմուտ գործիչ»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված խաղատանը 70 մլն եվրո պարտվելու մասին հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Դավիթ Հարությունյանը չի կարծում, որ նախագահի հեղինակությունը տուժել է այդ հարցադրումից: 

Հարցին`եթե համամիտ չեն Փոստանջյանի հնչեցրած հարցի հետ, պատրաստվո՞ւմ են Սերժ Սարգսյանին զրպարտելու համար հայց ներկայացնել դատարան, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ չի կարծում, թե սա այն դեպքն է, երբ պետք է դատարան դիմել: «Որևէ մեկին ոչ ոք չի պատրաստվում հետապնդել, Փոստանջյանին որևէ մեկը չի հետապնդում: Խոսք կա պատվիրակության ձևավորման մասին: Մեկ անգամ ևս նշեմ, որ պատվիրակության ձևավորման լիազորությունը ԱԺ նախագահինն է: Կան որոշակի կանոններ՝ ընդունված ԵԽ կողմից, որոնք մեր գործունեության հիմքում են, որոնց մենք խստորեն կհետևենք»,- ընդգծեց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը շատ հետաքրքիր շեշտադրումներ էր պարունակում: Նա ուշադրություն հրավիրեց հետևյալ հատվածի վրա՝ չներխուժելով Մինսկի խմբի աշխատանքների մեջ՝ ԵԽ-ն պետք է սկսի իր աշխատանքներում ներգրավել Ղարաբաղը: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը կարևորել է այն գաղափարը, որ եթե մենք ակնկալում ենք խաղաղ կարգավորում, պետք է գործընթացում ներգրավենք բոլոր կողմերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին: 

Ի դեպ, Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը բավականին դրական է գնահատում: 

Մանրամասները` տեսանյութում 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Դավիթ Հարությունյանը ճիշտ է ասում, որ Զարուհու հարցերը բարձրացրեցին նախագահի հեղինակությունը: Բերենք տրամաբանական մի օրինակ,՝ երբ բարոյական օրենքներից զուրկ կնոջը
    ցանկանում ես իր վարքի համար վիրավորել, որքան թունդ է լինում վիրավորանքը, այնքան նա իրեն
    այդ գործում պրոֆեսիոնալ է զգում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031