Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Փոխզիջում չի կարող լինել». ««Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2014 10:35

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով, այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս վերջնագրեր չենք ներկայացնելու։ Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»։

Արդյոք որեւէ ողջամիտ առաջարկով հանդես կգա՞ իշխանությունը, թե՞ պատրաստ են «գրողի ծոցը» գնալու, ինչպես խոստացավ Տեր-Պետրոսյանը, երեկ փորձեցինք պարզել իշխանության ներկայացուցիչներից։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վրդովվեց. «Ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, Ղարաբաղի հարցն ենք քննարկում, հա՞, որ փոխզիջում լինի, իրենք էս ժողովրդի բարեկամներն են, մենք էլ թշնամինե՞րը, որ փոխզիջման գնանք, որ ժողովրդի համար ծանր չլինի»։

Ապա անդրադարձավ հիմնադիր նախագահի խոսքին. «Հա, հասկացանք, որ շատ ճկուն էր, կարողացավ էդ ամբողջն իր ձեռքում վերցնել՝ ուրիշի հանրահավաքը, ուրիշի ռեսուրսը, դիրիժորի դեր կատարել, հիմա ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, տրամաբանությունը չեմ հասկանում»։ Հստակեցրինք Տեր-Պետրոսյանի ասածը՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մասին։

«Ի՞նչ արտահերթի մասին է խոսքը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի խորհրդականի կարիք ունի, որ ասի՝ գնա քո առաջին նախագահը լինելու փառքը վայելի։ Մենք ասում ենք՝ մեր դռները բաց են, կա՞ հարց քննարկելու, եկեք, նստենք-քննարկենք։ Փոխզիջում չի կարող լինել, եթե առաջարկություններ կան, եկեք քննարկենք»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031