Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանն անում է այսօր, ինչ-որ առումով ներելի է իրեն եւ զվարճալի, ինչ-որ առումով՝ աններելի եւ դատապարտելի. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2014 11:07

1988-ին Ազատության հրապարակի հարթակին կանգնած էր «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։ Ի պատիվ իրեն, «Ղարաբաղ» կոմիտեի եւ Հայաստանի ժողովրդի 1988-ի շարժումը հասավ Հայաստանի անկախության, հասավ նաեւ քաղաքական ազատությունների հաստատման, շուկայական տնտեսության ներդրման, խորհրդային դրվածքների վերացման, Արցախի պատերազմում հաղթանակի եւ այլն, բայց ամենաէականը՝ Հայաստանի անկախության։

Բնականաբար, մարդը, որն առաջնորդել է Հայաստանի անկախացման շարժումը, այն էլ խորհրդային վայրագ եւ ամբողջատիրական կայսրության դեմ պայքարում, արդեն այնպիսի ծառայություն է մատուցել Հայաստանին ու նրա ժողովրդին, որ այլեւս կարող է ասել կամ անել ինչ ուզի՝ իր արժեքը չի նսեմանա պատմության առջեւ։ Բայց, այ, ժամանակակիցների աչքում կարող է նսեմանալ։ Եվ այն, ինչ Տեր-Պետրոսյանն անում է այսօր, ինչ-որ առումով ներելի է իրեն եւ զվարճալի, ինչ-որ առումով՝ աններելի եւ դատապարտելի։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Այստեղ են ասում՝մավրը իր գործը արել էր,մավրը ժամանակին հեռացավ,մավրը այլևս չպետք է վերադառնար:

  2. ինքը չառաջնորդեց շարժումը, այլ մանրախնդիր հրհրոցների պատճառով հայտնվեց ամենաառջևում: երևի ոմանց այդպես էր պետք: Եվ այնտեղ էլ կային այսօրվա սխալները: Ուշադիր չեք, կամ էլ հիշողության կորուստ ունեք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031