Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով շահագրգիռ կողմերի հանդիպումը

Նոյեմբեր 25,2015 14:43

ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով շահագրգիռ կողմերի հանդիպում: Հանդիպմանը մասնակցել են ոլորտին առնչվող գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ձեռներեցներ և փորձագետներ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է կենցաղային սարքերում և արտադրության մեջ օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինումը այլ` առավել անվնաս նյութերով: Այն ոչ միայն կկանխարգելի օզոնային շերտի քայքայումը, այլ ուղղված կլինի նաև գլոբալ տաքացման մեղմմանը: Բանախոսը, հատկապես կարևորել է ՀՔՖԱ/Հիդրոքլորֆտորածխածինների/-ներին փոխարինող նյութերի հետ աշխատող մասնագետների ուսուցման գործընթացը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարևորելով միջոցառումը, տեղեկացրել է, որ Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլով նախատեսվում է մինչև 2020թ. Հայաստանի Հանրապետությունում նվազեցնել նման նյութերի կիրառումը 35 տոկոսով: Այն իրագործելու համար մշակվում է ծրագիր, ինչը կներկայացվի հաստատման 2016թ,` Մոնրեալի արձանագրության գործադիր կոմիտեի 76-րդ նիստին:

Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և հետագա անելիքները: Մատուցվել է Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ծրագրի առաջին փուլի արդյունքները, այդ ուղղությամբ իրականացրած օրենսդրական փոփոխությունները:

Սեմինարի ընթացքում հեռուստակամրջի օգնությամբ Նյու Յորքից զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Մոնրեալի արձանագրության բաժնի վերլուծաբան Աժինյազ Ռեյմովը: Բանախոսը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ՀՔՖԱ-ների փոխարինման իրավիճակը տարածաշրջանի երկրներում:

Ծավալվել է շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում: Փորձագետների և ձեռներեցների կողմից հնչել են առաջարկներ, որոնք արձանագրվել են և հաշվի կառնվեն օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման երկրորդ փուլի կազմակերպման գործընթացում:

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30