Պատրաստվում են դիմավորել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին

Պատրաստվում են դիմավորել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին

Այսօր` փետրվարի 17-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին:

Քննարկման ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով առաջիկայում ՀՀ տարածք մուտք գործելու ընթացքում հանդիպող հնարավոր խնդիրներին, վերջիններիս լուծման տարբերակներին:

Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները նշեցին, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին, որի համար կատարվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և այժմ գտնվում են ավարտական փուլում:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել Սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների շուտափույթ լուծմանը:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Իսկ մի՞թե Ռուսաստանի քաղաքացիները կարող են իրենց երկրի սահմանը հատել ներքին անձնագրով:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք