Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պետք է ասել՝ ցանկացած տեղում տեսնեմ 3 իրար գլուխ հավաքված ադրբեջանցու՝ վերացնելու եմ». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

Հունիս 20,2017 11:58

«Մինսկի խմբի երկրները շատ լավ գիտեն իրենց շահերը եւ առաջնորդվում են դրանցով: Ցանկացած հայտարարություն բխում է այդ երկրների շահերից»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանային այցն ամփոփող հայտարարությանը, ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում խուսափել հետագա լարվածությունից: Նրանք նույն կոչն են հղել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին: «Հասցեականությունը պետք է հիմնված լինի իրական ազդեցության վրա: Նախորդ հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանն առաջինն է կրակել, բայց եւ ասվում էր, որ ՀՀ-ն պատասխանել է»,-նկատեց Թեւան Պողոսյանը:

Նա նշեց՝ Մինսկի խմբի երեկվա հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ հայկական կողմը պատասխան էր տալիս հակառակորդին, թեեւ այդ մասին տեսանյութ դեռ չկա:

«Մեկ տարի առաջ պայմանավորվեցին հետաքննության մեխանիզմների մասին: Ո՞ւմ պատճառով դրանք կյանքի չեն կոչվում՝ Ադրբեջանի: Մենք ինչ-որ բան անու՞մ ենք դա աշխարհին ներկայացնելու համար: Երեք հզոր երկրներ չեն կարողանում դա կյանի կոչել: Չկան հետաքննության մեխանիզմներ, ուրեմն պետք է ասել՝ ցանկացած տեղում տեսնեմ երեք իրար գլուխ հավաքված ադրբեջանցու՝ վերացնելու եմ եւ պատասխանատվությունը ձեր վրա է, որովհետեւ չեք կարողանում դրա դեմն առնել»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930