Լրահոս
Օրվա լրահոսը

«Շա՞տ ես վռազ, դե գնա՛ էստեղից»․ սադրանք հրահրելու փորձեր Գյումրիում՝ երթի ժամանակ

Ապրիլ 28,2024 17:31

Այսօր Գյումրիում ի սատարումն տավուշցիների և հայրենիքի փրկության տեղի ունեցած երթի ժամանակ սադրանք հրահրելու փորձեր եղան։ Դրանք վայրկենապես կանխեցին երթը հսկող ոստիկանները։

Երթի մասնակիցները շրջում էին մարդաշատ վայրերում, նաև բացօթյա սրճարաններում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ, այդ թվում մյուս մարզերից Գյումրի այցելած  դպրոցահասակ երեխաներ կային։

Երբ երթի մասնակիցները դուրս եկան Բագրատունյաց պուրակից ու փորձեցին անցնել փողոցը, երթը հսկող ոստիկանները մի պահ կանգնեցրեցին երթևեկությունը։

Վարորդներից մեկը փորձեց վեճ սարքել, որին ի պատասխան ցուցարարները հարցրեցին․ «Շա՞տ ես վռազ, հա»։ Ոստիկանները մոտեցան  այդ վարորդին, նա պատճառաբանեց, թե շտապում է հուղարկավորության, թեև  երթևեկությունն ընդհանրապես կաթվածահար չէր եղել, ու նա ընդամենը մեկ րոպե պիտի սպասեր, մինչև որ ցուցարարները փողոցը հատեին։

Ռիժկովի անվան ճեմափողոցում փորձեց սադրանքներ հրահրել մի երիտասարդ, որը կարծես Շիրակի մարզից չէր, նրա բարբառից էր զգացվում, նաև սթափ վիճակում չէր։

Վերջինս, երթի մասնակիցներին միանալով, բացականչում էր, թե  անօրինական քայլ է։ «Գնա էստեղից», -բացականչեցին երթի մասնակիցները։

Ոստիկանները նրան հարկադրեցին հեռանալ ու չփորձել ավելորդ պատմություններ սարքել Գյումրու կենտրոնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930