Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական սպորտային հաղթանակը. Կամո Ունանյանը՝ Գերմանիայում անցկացվող WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող

Ապրիլ 29,2024 12:18

Ապրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր:

Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը:

Երեք մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի և անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող:

Մեզ հետ զրույցում Կամոն վստահեցրեց, որ մրցաշարի ընթացքում որևէ դժվարությունների չի բախվել, բացի՝ դատավորների կողմնապահությունից. «Մրցաշարի ժամանակ գերմանացի մարզիկի հետ մրցելիս, թեպետ դատավորները կողմնապահություն էին անում, բայց ես հաղթեցի»,- հաղթանակած պատմեց Ունանյանը:

Առաջիկա անելիքների մասին խոսելիս Կամոն տեղեկացրեց, որ արդեն  պատրաստվում է MMA մարզաձևի հաջորդ մրցումներին. «Արդեն ուզում եմ լրջորեն զբաղվել միայն MMA սպորտաձևով: Հաջորդ մենամարտը կլինի մեկ ամսից, բայց դեռ պարզ չէ, թե որ կազմակերպության անվան ներքո հանդես կգամ»,- եզրափակեց Կամո Ունանյանը:

Հայաստանի կարատեի միության լրատվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930