Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ի՞նչ է կատարվում Մամիկոն Ասլանյանի, Արմեն Աշոտյանի, Նարեկի, Վազգենի հետ». Գեղամ Նազարյանն Աննա Վարդապետյանին

Ապրիլ 29,2024 13:08

«Կալանավորումը Հայաստանում մնում է պատիժ»,- այսօր խորհրդարանում, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հակադրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով 2023 թվականի հաղորդումը, հայտարարել էր, որ չի կիսում հաճախ հայտնվող տեսակետը, թե մեր երկրում կալանքը շարունակում է մնալ պատժի միջոց:

Գեղամ Նազարյան

«Ձեզ չի՞ անհանգստացնում այն, ինչ տեղի է ունենում Մամիկոն Ասլանյանի հետ: Մի՞թե խոշտանգում չի իրականացվում Մամիկոն Ասլանյանի նկատմամբ: Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ո՞վ է այն աշխատակիցը, որն անդադար պնդում է, որ Արմեն Աշոտյանը պետք է մնա կալանքի տակ: Ձեզ չի՞ անհանգստացնում, թե ինչո՞ւ են կալանքի տակ մնում բլոգերներ Նարեկը եւ Վազգենը. նրանց արարքը հանրության համար վտանգավոր չէ, նրանք էլ այնպիսի անազդեցիկ մարդիկ չեն, կարծում եմ, կարելի էր քրեական գործ հարուցել, բայց ոչ կալանքի տակ պահել: Հետաքննություն իրականացրե՞լ եք՝ ո՞վ էր հանձնարարել նրանց ձերբակալել անձը նսեմացնելու միջոցով: Լեւոն Քոչարյանին՝ բոլորի աչքի առաջ բռնության են ենթարկում, իսկ հետո Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում՝ հաղթանդամ մի քանի կարմիր բերետավորների նկատմամբ բռնություն իրականացնելու համար: Կարծում եմ, պետությանը պետք է անհանգստացնի դատախազության վարկանիշը»,- հարցադրումներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ Լեւոն Քոչարյանի հետ կատարվածին նման մի դրվագ էլ իր որդու հետ է տեղի ունեցել. նա ԵՊՀ-ից դուրս գալիս ծեծի է ենթարկվել կարմիր բերետավորների կողմից, բայց արդեն առերեսման փուլում եկել են ծառայողներ, ովքեր կապ չունեն ոչ ծեծի, ոչ ձերբակալության հետ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930