Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվածներն այլեւս տարկետում չեն ստանա». ՊՆ պաշտոնյա (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 15:23

«Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացի մասնակից-լրագրողների հետ հանդիպմանը  ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը հստակեցրեց, որ տարկետման իրավունքի սահմանափակմամբ պայմանավորված՝ առաջիկայում Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվածներն այլեւս տարկետման իրավունք չեն ստանա (ասել է թե՝ 18 տարին լրանալուն պես կզորակոչվեն.-խմբ.):

Սասուն Սիմոնյան

«Առաջիկա ուսումնական տարում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի համար տարկետում չենք նախատեսում: Իսկ ներկայիս ուսանողները շարունակելու են ուսումնառությունը»,-տեղեկացրեց Սասուն Սիմոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ կառավարության 2000 թ. որոշմամբ՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, Սեւանի Վազգենյան դպրանոցը եւ եւս երեք քոլեջներն են միայն օգտվում տարկետման իրավունքից: Սիմոնյանը նշեց, որ այս օրենսդրական ակտն ուժը կորցրած է ճանաչվելու, քանի որ ԱԺ վերջերս ընդունած օրինագծով տարկետման իրավունքը սահմանափակվում է եւ տրվում միայն ՊՆ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերին դիմածներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930