Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվություն էր ստացվել 73-ամյա թոշակառուի նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին

Փետրվար 24,2018 14:30

Հայցվոր փաստաբան Ղեւոնդ Պապոյանը 2017թ. մարտի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան պատասխանողների դեմ` «Փաստինֆո» գործակալության, Ջուլիետա Հակոբյանի` զրպարտությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով:

Պատասխանող լրատվական գործակալությունը 2017թ.մարտի 1-ի «pastinfo.am» կայքի եւ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով տարածել Է «Տարեց կինը բողոքել Է փաստաբանի դեմ՝ պահանջելով վճարված գումարը, փաստաբանն արձագանքում Է» վերտառությամբ հոդվածը։ Նշված հոդվածում ըստ հայցվորի, տեղ են գտել զրպարտություն պարունակող տեղեկություններ, որոնք արատավորում, նվաստացնում, նսեմացնում են իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար բարի համբավը։

Արատավորող տեղեկություններ էին համարվել. «Ջուլիետա Հակոբյանը գտնում Է, որ փաստաբան Ղեւոնդ Պապոյանն իր վստահությունը չարաշահելով վերցրել Է 580.000 ՀՀ դրամ գումար եւ որեւէ գործողություն չի կատարել»:

Պատասխանող լրատվական գործակալությունը նշված տեղեկատվությունը տարածելիս հղում չէր կատարել տեղեկատվության աղբյուրին։

Դատավոր Գայանե Մազմանյանը հայցը բավարարել է մասնակի:

Պատասխանող Ջուլիետա Հակոբյանին պարտավորեցրել է «Սի Էմ Ջի» ՍՊԸ-ի կայքի միջոցով 2017թ. մարտի 1-ի ժամը 19:57-ին pastinfo.am կայքէջում «Տարեց կինը բողոքել է փաստաբանի դեմ` պահանջելով վճարված գումարը. փաստաբանն արձագանքում է» հոդվածում հրապարակված տեղեկությունները` կապված հայցվոր փաստաբան Պապոյանի հետ, այն է` «Ջուլիետա Հակոբյանը գտնում է, որ փաստաբան Ղեւոնդ Պապոյանը իր վստահությունը չարաշահելով վերցրել է 580.000 ՀՀ դրամ գումար եւ որեւէ գործողություն չի կատարել»՝ հերքել:

Դատարանը հայցը մնացած մասով մերժել է անհիմն լինելու պատճառով:
Մանրամասները կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

 

Ռ.Մ.

«Առավոտ»

23.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728