Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ոտքի են կանգնել ուսանողները

Ապրիլ 17,2018 11:57

Գյումրիում վաղ առավոտից տարբեր բուհերի ուսանողներ հավաքվելով կենտրոնական Վարդանանց հրապարակում, բողոքի ցույց են անցկացնում: Նրանք քայլերթով շրջեցին Գյումրիի կենտրոնական փողոցներով՝ «Օգնենք Սերժ Սարգսյանին թոշակի անցնելու», «դասադուլ» եւ նմանատիպ այլ ցուցապաստառներով: Ցուցարար ուսանողների թիվը գնալով ավելանում է: Կենտրոնական փողոցներում վարորդները կանգնելով բացականչում են՝ «Ձեր հետ ենք»:

Շիրակի մարզպետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված: Քայլերթը շարունակվում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30