Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ. փոխհատուցման գործընթացը սկսված է. «Ժողովուրդ»

Մայիս 31,2018 11:48

«Ժողովուրդ» օրաթերթը Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից հետաքրքրվեց, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ասել էր, որ իր մոտեցումը հետեւյալն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն այդ գումարները, եւ դեռ ավելին՝ այդ մասին հայտարարել է նաեւ վարչապետը։ Ինչ փուլում է ԱԱԾ պետի կողմից մատնանշված գումարները վերադարձնելու գործընթացը, եւ, առհասարակ, գումարներ վերադարձվե՞լ են այս ընթացքում, թե՞ ոչ, ի պատասխան՝ հայտնեցին. «Պետությանը հասցված վնասների փոխհատուցման գործընթացը սկսված է. այն ենթադրում է մասնագիտական հաշվարկ եւ եզրակացություններ, ինչը որոշակի ժամանակ կպահանջի։ Այսինքն՝ գործընթացը սկսված է, բայց դեռ գումարներ չեն փոխհատուցվել»։

Այսինքն՝ այս փուլում Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է հաշվարկ, թե «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրենը, կալանավորված մյուս անձինք, ինչպես նաեւ մյուս ընկերությունների կողմից իրականացված բացահայտումների գործով պետությանը ինչքան վնաս է հասցվել, եւ կկայացվի ակտ։

Այս գործընթացից հետո կայացված ակտը կներկայացվի կալանավորվածներին, եւ եթե վերջիններս ընդունեն, որ իրավապահների կողմից կատարված փորձաքննության արդյունքում ճիշտ ակտ է կայացվել, եւ իրենք պատրաստ են փոխհատուցել այդ վնասը, ապա նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված քրեական հետապնդումը կդադարեցվի։

Չի բացառվում, որ այս գործընթացի արդյունքում կալանավորվածները համաձայն չլինեն իրենց ներկայացված գումարի չափի հետ եւ բողոքարկեն՝ փորձելով պակասեցնել գումարի չափը։ Ինչեւէ, բոլոր դեպքերում, եթե փոխհատուցեն, ապա վերոնշյալ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքներ կատարած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ եթե ոչ, ապա քրեական հետապնդումը կշարունակվի կալանքի տեսքով։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031