Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքն էր ասում՝ Սերժը դավաճան է, Լևոնն էլ հետը, որովհետև Լավրովի պլանին դեմ չեն, որովհետև այն ընդունելը կապիտուլյացիա է, ոնց թե խաղաղության դիմաց հողեր տանք. «ՉԻ»

Մայիս 08,2024 10:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արցախի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018-ի դրությամբ. «Պետք էր արձանագրել, որ այդ տարածքը, ինչքան կարգավորվում է ԼՂ-ի կողմից, այդքան էլ՝ Ադրբեջանի կողմից, սրա արդյունքով ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում։ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգում։ Նույնիսկ այս ամենն անելուց հետո պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»:

«ՉԻ». Մի րոպե, էս էն նույն Փաշինյանն է, որը 2016-ին Խորենացի փողոցում ճվճվում էր, թե Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին առկա առաջարկը դավաճանություն է, քանի որ փոխզիջումներ է ենթադրում:

Ինքն էր ասում. Սերժը դավաճան է, Լևոնն էլ հետը, որովհետև Լավրովի պլանին դեմ չեն, որովհետև այն ընդունելը կապիտուլյացիա է, ոնց թե խաղաղության դիմաց հողեր տանք… Ինքն էր ասում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031