Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՏԱԾԵՔ ԱՅՍ ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 18,1999 00:00
stverayin

Համաշխարհային բանկն ամեն տարի «Միջազգային զարգացման հաշվետվություն» է հրապարակում։ Վերլուծությունների եւ աղյուսակների տեսքով ներկայացվում են երկրները։ Տնտեսական զարգացումների ցուցանիշներով Հայաստանը բավական հակասական է ներկայացված այս հաշվետվության մեջ։ 1999 թ. հրապարակված գրքում կան նաեւ շատ, մեղմ ասած, ոչ մխիթարական ցուցանիշներ։ Օրինակ՝ ամենահարազատ ոլորտներից մեկը՝ էներգետիկան։ Ըստ ՀԲ-ի տեղակագրի, 1997 թ. մեր էներգահամակարգում կորուստները գնահատվում են 39%։ Զարգացած երկրներում այն 6% է։ Մեր օրի երկրները հետեւյալն են՝ Ալբանիա՝ 41%, Բենին՝ 50%, Հայիթի՝ 53%, Նիգերիա՝ 32%։ Մյուս երկրներում ցուցանիշները հեչ համեմատելի չեն այս առաջամարտիկների հետ։

Հաջորդ տխուր ցուցանիշը միանշանակ ապացուցում է մեր երկրի ագրարային բնույթը։ Խոսքը համախառն ներքին արդյունքում գյուղատնտեսության կշռի մասին է։ Համեմատության համար նախ նշենք, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ում գյուղատնտեսությունը 3%-ի չափաբաժին ունի։ ՀԲ-ի գնահատմամբ, Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 44%։ Ընդ որում, 40%-ի ցուցանիշը «հաղթահարված» է մի քանի երկրներում։ Ահա դրանց լրիվ ցուցակը. Բուրունդի՝ 58%, Գվինեա Բիսաու՝ 54%, Կամբոջիա՝ 50%, Նիգերիա՝ 45%, Սյեռա Լիոնե՝ 44%, Տանզանիա՝ 48%, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ 54%, Եթովպիա՝ 56%։

Նման համեմատություններից հետո, իհարկե, արդյունաբերության, օտարերկրյա ներդրումների, դրանց նպաստող օրենսդրական դաշտի եւ այլ լուրջ բաների մասին մտածելն ու խոսելը մետաֆիզիկական զբաղմունք է։ Իսկ դա մեր քաղաքական դեմքերի ու գործիչների բացառիկ մենաշնորհն է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031