Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի եւ Վրաստանի լրատվամիջոցներին վերջերս տեղեկություն է հայտնվել ինչ-որ «Վրաստանի հայկական համայնքի եւ տարածքային կազմակերպությունների համակարգող խորհրդի» ստեղծման մասին։ Այդ կապակցությամբ մենք՝ Վրաստանում գործող միությունների, ընկերությունների եւ տարածքային կազմակերպությունների ղեկավարների ճնշող մեծամասնությունը, հարկ ենք համարում անհապաղ հայտարարել, որ այդ համակարգը խորհրդի հիմնադիր ժողովի աշխատանքներում՝ բացի երկու ընկերություններից («Սայաթ-Նովա» եւ «Նաիրի»), որեւէ այլ ընկերություն մասնակցություն չի ունեցել։ Ահա թե ինչու, այսպես կոչված, համակարգող խորհրդի ղեկավարները իրավաբանական եւ բարոյական իրավունք չունեն խոսելու Վրաստանի հայկական բոլոր միությունների, ընկերությունների եւ տարածքային կազմակերպությունների անունից։ Եվ, բնականաբար, ինքնակոչները իրավունք են վերապահում իրենց՝ խոսել Վրաստանի ողջ հայության անունից։ Ո՞ւմ եւ ինչի՞ համար է պետք թյուրիմացության մեջ գցել Հայաստանի եւ Վրաստանի հասարակությանը։ Միաժամանակ մենք՝ ներքոստորագրյալներս, չենք կարող չնշել, որ մեր կազմակերպությունների միջեւ, բոլոր հրատապ հարցերի շուրջ, գոյություն ունեն խորհրդակցության եւ համակարգման պրակտիկա։ Եվ այսօր «ղեկավարող կառույցի» ավելորդ կառուցվածքի կարիքը չունենք։ Մեր կարծիքով, այդպիսի համակարգող խորհրդի ստեղծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարիերայի ձգտող առանձին մարդկանց ամբիցիաների բավարարում։ Եվ կասկած չկա, որ այդ ամենը նրանք հրահրում են Վրաստանի հայ համայնքի կայունությունը խաթարելու համար։ Վրաստանի հայկական միություններ, ընկերություններ, տարածքային կազմակերպություններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել