Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՎԵԼ ԷՐ ԼԵՌՆԵՐԻ ՄԵՋ, ԿՅԱՆՔՆ ԱՆՑԱՎ ԾՈՎԵՐԻ ՎՐԱ

Մարտ 02,2002 00:00

ԾՆՎԵԼ ԷՐ ԼԵՌՆԵՐԻ ՄԵՋ, ԿՅԱՆՔՆ ԱՆՑԱՎ ԾՈՎԵՐԻ ՎՐԱ Գուրգեն Մադոյանի մասին պատահաբար տեղեկացա սփյուռքահայ մամուլը թերթելիս։ «Արմենիա» թերթում տպագրվել էր «Երբ «Քափիթան Լազարեւ» նավը խարիսխ նետեց Փուեթրո Մատրինի բացերը» հոդվածը (Արիս Հովակիմյանի), ուր պատմվում էր ազգությամբ հայ, նավապետ Գուրգեն Մադոյանի մասին։ Զարմանքս այն էր, որ մենք ունեցել ենք հայ նավապետ եւ որի մասին գրեթե ոչինչ չենք իմացել։ Հավանաբար ոչինչ պատահական չի լինում այս կյանքում։ Օրեր առաջ հանդիպեցի նավապետի հարազատներից մեկին ու… կապն, ինչպես ասում են՝ վերականգնվեց։ Նավապետի դուստրը՝ Տաթեւիկ Մադոյանը մեզ տրամադրեց անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր հոր մասին։ Գուրգեն Մադոյանը ծնվել էր 1952թ. մայիսի 28-ին, Արթիկի շրջանի Փոքր Մանթաշ գյուղում։ Չնայած ընտանեկան հոգսերին ու դժվար մանկությանը, չի մոռացել ուսման մասին։ Գերազանց ավարտել է դպրոցը եւ, ինչպես Տաթեւիկն է ասում՝ «չէր էլ մտածում կյանքում իրեն սպասվող անակնկալների մասին»։ 19 տարեկանում մեկնեց զինվորական ծառայության, աշխատեց Կիրովականում։ «Երեւի հենց այդ ժամանակ էլ նրա մեջ ցանկություն առաջացավ նավարկել հեռավոր ծովերի ու օվկիանոսների վրա»։ Գ. Մադոյանը մեկնեց Ռուսաստան, ընդունվեց Լենինգրադի բարձրագույն ծովային ուսումնարանը։ Ապա՝ Մուրմանսկի բարձրագույն ծովային ակադեմիան ընդունվեց։ Ու… սպասված անակնկալը։ Մուրմանսկի նավատորմում ընդունվեց աշխատանքի որպես նավաստի։ Նավաստիից հասավ մինչեւ «նավապետի ավագ օգնական» կոչմանը, ստանձնեց կարճ ժամանակում (իր մասնագիտական գիտելիքների եւ մարդկային բարձր որակների շնորհիվ) նավապետ-տնօրենի պաշտոնը։ «Բոլոր այն պետություններում, որտեղ նավը մոտեցել է նավահանգստին, նա փորձել է գտնել օտար ափերում գոնե մեկ հայի, խոսել հայերեն, այս ձեւով առնել իր հեռավոր եւ քաղցր հայրենիքի, ընտանիքի կարոտը», պատմում է Տաթեւիկը։ Լրագրող Արիս Հովակիմյանը շատ հուզիչ է նկարագրում նավապետ Գ. Մադոյանի հետ իր հանդիպումը հենց նավի վրա. «Բանաստեղծական էին իր գործածած բառերը, նույնիսկ երբ ինձ հրավիրեց իր «Տրիֆ» տիպի նավը. «Հանդիպեցինք, որպեսզի արյունը արյուն մնա եւ ջրի չվերածվի»։ «Մտանք իր անձնական խուցը. լայն, հանգստավետ, ճաշակով կահավորված սենյակ էր, ուր իր գրասեղանն էր… Ծանոթացրեց տիկնոջ եւ զավակների հետ, որոնց նկարներն իրենից անբաժան էին»։ Տարվա մեծ մասը ծովերի վրա անցկացնող Գ. Մադոյանին միշտ ձգել է հայկական գաղութների առկայությունը, իր հայրենակիցների ներքին կյանքը. «Հարցրեց, թե որքան է գաղութի իր հայրենակիցների թիվը, քանի ակումբ, դպրոց ու եկեղեցի կա։ …Ավելի շատ հրճվեց, իմանալով, որ երիտասարդ սերնդի մեջ տակավին վառ է մնում ինքնության զգացումը, որ նրանք գալիս են իրենց հայրերի տեղը լրացնելու եւ շարունակելու նույն գործը»։ Մեր հայրենակցի մասին ժամանակին հրաշալի ակնարկներ են տպագրվել «Հօովօռ ԾցՐՎՈվրՍ», «կՏս255ՐվՈ255 տՐՈՉՊՈ» թերթերում։ Ինչպես նրա դուստրը տեղեկացրեց, Գ. Մադոյանը ուներ իր օրագիրը եւ օրագրություններում հաճախ էր գրում իր զգացումների, ծովի, կարոտի, ծննդավայրի մասին։ «Ոչ ոք չի հասկանա, թե ինչպես նավապետ եղա։ Քանի որ ծնվեցի լեռների մեջ եւ, ահավասիկ, ծովերի վրա եմ թափառում»,- գրում էր նա։ Գ. Մադոյանը արժանացել է բազմաթիվ մեդալների, պարգեւների («300 սպՑ ՐՏրրՌռրՍՏՎց ՒսՏՑց», «կՏփպՑվօռ ՐՈոՏՑվՌՍ ՐօովՏչՏ ւՏջ255ռրՑՉՈ ՀՏրՌՌ»…)։ 1997թ. դեկտեմբերի 18-ին Հորդանանում, Աֆրիկայի ափերի մոտ իր մահկանացուն կնքեց նավապետ Մադոյանը։ Այս օրերին խոսակցություններ են գնում այն մասին, որ նրա անունով կոչվի նավերից մեկը։ Նա արժանի է. այդպես են մտածում ռուսաստանցի նավապետները մեր հայրենակցի մասին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել