Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է

Ապրիլ 22,2003 00:00

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է ՀՀ իշխանությունների պետական դավաճանություն Հպանցիկ իսկ ծանոթանալով ՀՀ նախագահի կողմից մարտի 27-ին ՀՀ ԱԺ ներկայացված եւ ապրիլի 2-ին ԱԺ-ի կողմից (77-ը՝ ընդդեմ 13-ի) հարաբերությամբ հավանության արժանացած ու մայիսի 25-ին համաժողովրդական հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծին, կարելի է փաստել, որ այն, ի լրացումն գործող սահմանադրության բազում թերությունների, վեր է ածվել պետաիրավական-ներքաղաքական հանցագործ մի գործիքի: Ավելին. իր բնույթով, ձեւով եւ բովանդակությամբ, նաեւ արդյունարար ընդհանուրի բերվող նպատակայնությամբ ու գործունեության արդյունքում ակնկալվող զանգվածային չարիքի իր հետեւանքներով, այն, ըստ էության, Հայոց պետականության, Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի նկատմամբ կիրառվող հասարակական-քաղաքական բնույթի զանգվածային ինքնաոչնչացման դանդաղ գործող ռումբ է: Գործող սահմանադրության վերածվելու պարագայում, այն ի զորու է առնվազն 3-5 տարվա ընթացքում ներսից պայթեցնելու Հայոց պետականության ողջ շենքը` ի չիք դարձնելով երկրի անկախությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը, ոչնչացման եւ ինքնաոչնչացման տանելով Հայոց հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, լրջագույնս վտանգելով մեր երկրի եւ ժողովրդի կյանքն ու հետագա լինելիությունն անգամ: Քանզի, հակադրվելով 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրին, նրա ոգուն եւ էությանը, մերժելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը արտահայտող Հռչակագրի՝ սահմանադրական հոդվածների նկատմամբ գերակա եւ մշտագործուն, հետեւյալ դրույթները՝ 3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով՝ 8230 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: 12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակման համար: Հանրաքվեի դրված նախագիծը ՀՀ -ում սահմանադրորեն՝ 1. Մերժում է ժողովրդավարությունը. նախագահական եւ օրենսդրական իշխանությունների պաշտոնատար անձանց կողմից յուրացվելով ժողովրդին պատկանող իշխանությունը (հոդվածներ՝ 2.; 111.; 111.1.; 112.1; 114.): 2. Հաստատում է նախագահական եւ օրենսդրական իշխանությունների պաշտոնատար անձանց «հավասարակշռված համաձայնության» բռնապետություն (հոդվածներ՝ 2.; 5.; 111.; 111.1.; 112.1; 114.): 3. Սահմանափակում է Հայաստանի Հանրապետության բնական` քաղաքակրթական զարգացումը, ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը (հոդվածներ՝ 1.; 6.; 9.): 4. Արգելում է ՄԱԿ-ի Հռչակագրով սահմանված Մարդու իրավունքները. միտումնավոր խմբագրումներով եւ խեղաթյուրումներով այլափոխելով գրեթե բոլորը նորմերի տրամաբանությունը (հոդվածներ՝ 4.; 14.; 17.; 32.; 33.; 34.; 39.; 42.; 44.; 45.; նաեւ Սահմանադրության մեջ ընտրվելու իրավունքը չնշելով, ՀՀ «Ընտրական օրենսգրքում» ընտրագրավ սահմանելով, սահմանափակում է ընտրվելու իրավունքը): 5. Խրախուսում է օրինաստեղծ հանցագործներին՝ (ուստի եւ օրենքներով ամրագրվելիք հանցագործությունները). հետագայում իսկ նրանց պատասխանատվության չենթարկվելու ցմահ պաշտպանվածության սահմանադրական երաշխիքի հիման վրա (հոդված 66.): 6. Ստեղծվող օրենսդրական հնարավորությունների եւ գործադիր պայմանների միջոցով ժողովրդի սեփականություն հանդիսացող ՀՀ Ազգային հարստությունը ՀՀ բռնապետների եւ այլ հանցագործների ձեռքերով, առնվազն 3-5 տարվա ընթացքում նվիրում կամ վաճառում է օտար երկրների քաղաքացիների, նաեւ քաղաքացիություն իսկ չունեցող անձանց. վտանգելով մեր երկրի եւ ժողովրդի ոչ միայն զարգացումը, այլեւ կյանքն ու հետագա լինելիությունն անգամ (հոդվածներ 8.; 30./2; 31./2.): Հիմք ընդունելով ամենն այս, կարելի է փաստել, որ 2.04.2003 -ին, ժամը 15:35 Ազգային ժողովի քվեարկությամբ ՀՀ-ում արձանագրվեց Հայոց պատմության մեջ նախադեպը չունեցող պետական դավաճանություն` ՀՀ նախագահի եւ 77 պատգամավորների կողմից: Սույնով դիմում եմ Նախագծին դեմ քվեարկած ԱԺ պատգամավորներին եւ ՀՀ Սահմանադրական դատարանին՝ միջոցներ ձեռնարկել, լուծումներ գտնել գործող սահմանադրությունն ու փոփոխումների նախագիծը Հայաստանի Անկախության հռչակագրին համապատասխանեցնելու ճանապարհով համազգային եւ համապետական այս չարիք հանդիսացող աղետից մեր երկիրն ու ժողովրդին փրկելու, ՀՀ-ում սահմանադրորեն ժողովրդավարական կարգ ու կանոն հաստատելու համար: ՍԻՄՈՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Թեմայի շարունակությունը՝ առաջիկա համարներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել