Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հունիս 11,2003 00:00

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Ֆանտասմագորիկ պատմություն Ընտրությունները կայացան, եւ խորհրդարանը 71 անդամ ուներ։ Բայց ոչ մեկը գոհ չէր։ Չէ, սխալ ասացի, գոհ էր միայն մեկը՝ մի պատգամավոր։ Ուրեմն, խորհրդարանը յոթանասունմեկ պատգամավոր ուներ. երեսունհինգը մի կուսակցության անդամ էր, երեսունհինգը՝ առաջինի մրցակից կուսակցության անդամ, եւ միայն մեծամասնականով ընտրված մի պատգամավոր՝ երրորդ կուսակցությունն էր ներկայացնում։ Եվ սա՝ այս վերջին պատգամավորը, միանգամից դեմք դարձավ՝ չէ՞ որ այսուհետեւ բոլոր քվեարկությունների արդյունքներն իր ձայնից էին կախված։ Նախ նրա տուն այցելեցին առաջին կուսակցության ներկայացուցիչները, հիշեցրին, որ կարիերան հենց իրենց մոտից է սկսել։ «Բնակարանդ բանի նման չի,172 ասացին,172֊ քաղաքից դուրս մի լավ տուն կա, նվիրում ենք քեզ, պահակազոր կունենաս, քո կյանքը հիմա քոնը չի, հասարակությանն է, հասարակությունը քո ձայնին ու քո կարծիքին է սպասում»։ – Ուրեմն, ես դառնում եմ խորհրդարանի նախագահ, դուք ստանում եք երկու փոխնախագահների տեղը եւ բոլոր հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Չէ, մեկը գոնե պիտի տանք մյուս կուսակցությանը՝ ժողովրդավարությունը պիտի ապահովվի, -ասաց՝ սեփական անձի կարեւորությունը գիտակցելով. բակում արդեն սպասում էին մյուս կուսակցության ներկայացուցիչները։ Ապա շարունակեց. – Դուք կառավարություն եք կազմում, բայց կառավարությունում երկու տեղ իմն է, այսինքն՝ իմ կուսակցությանը։ Ես ստանում եմ զրահապատ ավտոմեքենա, երթեւեկելիս ինձ ուղեկցում է թիկնազորի երկու մեքենա՝ մեկը առջեւից, մյուսը՝ ետեւից, արտասահման մեկնող բոլոր պատվիրակությունները ես եմ գլխավորելու, օրենքի նախագիծ կազմեք, որ խորհրդարանի նախագահը ցմահ անձեռնմխելի անձ է։ Մնացածի մասին հետո կխոսենք։ – Բայց այդպես չի լինի, – բողոքեցին, – արի համաձայնիր՝ գոնե խորհրդարանի նախագահը մեզանից լինի, իսկ դու լինես փոխնախագահներից մեկը, խորհրդարանի նախագահը պիտի մեծամասնությունից լինի։ – Ի՞նչ։ Դուք եք, հա՞, մեծամասնությունը։ Մեծամասնությունը՝ ԵՍ եմ։ Քո ասած օրենքը, եթե նույնիսկ ընդունենք, նախագահը չի ստորագրի։ – Իրեն էլ մտցրեք։ Թող էդպես լինի՝ երկրի նախագահն ու խորհրդարանի նախագահը ցմահ անձեռնմխելի անձինք են։ – Կառավարությունում քո կուսակցությանը միայն մի պորտֆել կարող ենք տալ։ 172 Ի՞նչ։ Մի պորտֆե՞լ։ Հաջողություն։ Մյուս կուսակցության ներկայացուցիչները ներս մտան թափով. – Ողջույն մեր երկրի ամենաիմաստուն պատգամավորին,- միանգամից սկսեցին նրանք։ Այդ արտահայտությունը կազմելու համար շատ էին չարչարվել։ Հատկապես «ամենաիմաստուն» բառը դժվար գտան։ Սկզբում մտածում էին ասել «ամենախելոք», բայց դա թույլ թվաց, հետո՝ «ամենագիտուն»։ Մեկն առաջարկում էր ասել «ամենահանճարեղ», բայց մյուսներն առարկեցին, յուրաքանչյուրը համոզված էր, որ գոնե «ամենահանճարեղ» տիտղոսին հենց ինքն է արժանի։ – Ուրեմն, ես դառնում եմ խորհրդարանի նախագահ, դուք ստանում եք երկու փոխնախագահների տեղը եւ բոլոր հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Չէ, մեկը գոնե պիտի տանք մյուս կուսակցությանը՝ ժողովրդավարությունը պիտի ապահովվի,- ասաց՝ սեփական անձի կարեւորությունը գիտակցելով. հենց նոր իր սենյակից դուրս եկած կուսակցության ներկայացուցիչները դեռ բակում էին ու բուռն կերպով քննարկում էին վերադառնալու եւ պատգամավորի առաջարկներն ընդունելու հարցը։ Ապա շարունակեց. – Դուք կառավարություն եք կազմում, բայց կառավարությունում երկու տեղ իմն է, այսինքն՝ իմ կուսակցությանը։ Ես ստանում եմ զրահապատ ավտոմեքենա, երթեւեկելիս ինձ ուղեկցում է թիկնազորի երկու մեքենա՝ մեկը առջեփց, մյուսը՝ ետեւից, արտասահման մեկնող բոլոր պատվիրակությունները ես եմ գլխավորելու, օրենքի նախագիծ կազմեք, որ երկրի նախագահն ու խորհրդարանի նախագահը ցմահ անձեռնմխելի անձինք են։ Մնացածի մասին հետո կխոսենք։ – Ի՞նչ երկու,172 ասացին,- քո կուսակցությանը կառավարությունում չորս տեղ կտանք։ Ոչ միայն խորհրդարանի նախագահը, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամները պիտի ցմահ անձեռնմխելի լինեն,- շարունակեցին։- Ամոթ չի՞ խորհրդարանի նախագահին երկու մեքենա ուղեկցի։ Կերթեւեկես պատվո շարասյունով. մի մեքենա առջեւից, մեկը ետեւից, կողքերից էլ՝ չորս մոտոցիկլիստ։ Արտասահմանյան ուղեւորությունների համար քո հատուկ ինքնաթիռը կունենաս, մինչեւ երկրի սահման քո ինքնաթիռին երկու մարտական ինքնաթիռներ կուղեկցեն։ է՞լ ինչ ես ուզում։ Տունդ բանի նման չի։ Քաղաքի կենտրոնում պարսպապատ մի առանձնատուն ենք առնում՝ լենուբոլ կապրես։ – Հաջորդ ընտրություններում նախագահի թեկնածուն ես պիտի լինեմ ու դուք էլ ինձ պիտի պաշտպանեք,- ավելացրեց՝ անպայման առարկություն փնտրող եւ այդ առարկության պատճառը գտած մարդու երջանկությամբ։ – Համաձայն ենք,- ասացին,- միայն թե միշտ մեր կողմից քվեարկիր։ Հիմա այդ պատգամավորը պատրաստվում է երկրի նախագահ դառնալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել