Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿՐՆԿԻ ՏԱԿ

Փետրվար 19,2004 00:00

ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿՐՆԿԻ ՏԱԿ «Էնջլ» խանութի սապոգները չփայլեցին եվրոպական որակով: Խանութի տիրուհին՝ նույնպես: Բաղրամյան պողոտայում՝ Գրողների տան մոտ, 2004թ. փետրվարի 12-ին, ժամը 16:308211ի սահմաններում, ես արդեն գիտեի, որ մի ամբողջ 230 դոլար արժեցող նոփ-նոր սապոգս կդառնա իմ՝ սպառողիս, ոտնահարված իրավունքների խորհրդանիշը: Բայց մինչ այդ իրավունքներին անդրադառնալը, պետք է ընթերցողներից մի փոքր համբերություն խնդրեմ՝ սապոգիս կարճատեւ ոդիսականը պատմելու համար։ Կիրակի, փետրվարի 8: Ես բոլորովին էլ սապոգ գնելու մտադրություն չունեի, պարզապես, այդ օրվա մի քանի ազատ ժամը հաճելի էր անցկացնել քաղաքի կենտրոնական փողոցներում: Կիրակնօրյա զբոսանքս ընդգրկում էր նաեւ այցելություն խանութներ: Եվ այսպես, Սայաթ172Նովայի 12/18 հասցեում գտնվող «Էնջլ» (Հրեշտակ) խանութում եմ: Խանութը համարվում է 8220թանկանոցներից8221 մեկը. այնտեղ, ոչ զեղչային սեզոններին, ամենաէժան ապրանքը 100 դոլարի սահմաններում է: Իմ 8220բախտը բերեց8221 եւ, 230 դոլար արժողության գնապիտակը կրող սապոգը գնեցի 8220ընդամենը8221 50 դոլարով, որովհետեւ զեղչի շրջան էր: Երիտասարդ վաճառողուհիները փորձում էին սպասարկել 8220թանկանոց8221 խանութին վայել։ 50 դոլարն ինձնից ստացավ խանութի տիրուհին, սակայն կտրոն, բնականաբար, չտվեց: Դե, ես էլ կտրոն չպահանջեցի, մտածելով, որ «որակ» խոստացող խանութում վաճառվող սապոգները երկար կծառայեն: Մինչդեռ, «Հսկիչ172դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում առանց հսկիչ172դրամարկղային մեքենաների կամ դրանց շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ հարյուր հիսուն հազար դրամի չափով» (Հարկերի մասին ՀՀ օրենք, հոդված 28.1): Փետրվարի 9-ին այդ սապոգներով ես ընդհանուր առմամբ քայլեցի մոտ 50 մետր: Հաջորդ երկու օրերին սապոգները անցկացրին տանը, կոշկապահարանում: Իսկ փետրվարի 12172ին վերջապես նոր սապոգներիս համար լայն հասարակությանը ներկայանալու հնարավորություն ստեղծվեց։ Դրանք հատեցին Բաղրամյան պողոտան, հետո մի 30 րոպե անցկացրին Ճարտարապետների միությունում, որից հետո ուղեւորվեցինք ինստիտուտ: Գրողների տան մոտ հերթական քայլն անելուց հետո ձախ ոտքս անսովոր թեթեւ թվաց: Հաջորդ քայլից հետո, բախտի բերմամբ, թե ընկերուհուս օգնությամբ, ես ո՛չ կոտրվածք ստացա, ո՛չ էլ հայտնվեցի ցեխաջրի մեջ. սապոգիս կրունկը կոտրված եւ ընկած էր Լինսի հիմնադրամի միջոցներով վերջերս վերանորոգած եւ միանգամայն հարթ մայթին: Ի լուր նրանց, ովքեր կկասկածեն, թե ես գեր կամ հաղթանդամ եմ. հասակս՝ 1 մետր 64 սմ, քաշս՝ 52 կգ: Ի՞նչ անել. որոշեցի այցելել «Էնջլ», նույն ինքը՝ «Հրեշտակ»: Խանութի ժպտադեմ վաճառողուհիները դեռ հիշում էին, որ կիրակի օրը ես իրենցից սապոգ եմ գնել, բարի գտնվեցին ու սապոգը տարան տնօրենի մոտ: Տնօրենի սենյակից քիչ անց լսվեց. «էդ իրա պրոբլեմն ա, մենք ապրանք հետ չենք վերցնում»8221 նախադասությունը: Վաճառողուհին վերադարձավ եւ նույնը հաղորդեց ինձ: Ի վերջո, տնօրենը մոտենալով ինձ՝ բարձրաձայն, գրեթե բղավելով ասաց. «Ես ասեցի ինձ չանհանգստացնեք, եթե էրկու հարուրով էլ առած լինեիր, հետ չէի վերցնի։ Ես էս Եվրոպայից եմ բերում»: Ես ուզեցի հիշեցնել նրան, որ Եվրոպայում ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհում անորակ ապրանքը ետ են վերցնում, բայց չհասցրի. «Դե հիմա վերցրու էս սապոգը ու դուս արի ստեղից»,172 բղավեց նա։ «Վաճառողը պարտավոր է ընդունել վաճառած ոչ պատշաճ որակի ապրանքը»: Սա մեջբերում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին8221 օրենքից: Ավելին, նույն օրենքի համաձայն, վաճառողը պարտավոր է փոխհատուցել գումարը։ Նմանատիպ դրույթ կա նաեւ Քաղաքացիական օրենսգրքում։ Սպառողների մասին օրենքը ուժի մեջ է 2001թ-ից, սակայն այն համառորեն չի ինտեգրվում մեր հասարակություն: Ինչպես նշում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ապրանքի անորակ լինելու հետ կապված խնդիրներ միությանը լուծել հաջողվել է, սակայն երբեւէ գործը դատական ատյաններին չի հասել: «Հայ սպառողը գերադասում է նորը գնել կամ վերանորոգել վնասվածը եւ դատական գործընթացում չներքաշվել»: Միությունն այս պահի դրությամբ ներգրավված է սպառողների շահերի պաշտպանության 17 դատական գործում: Դրանից 4-ը լուծվել է հօգուտ սպառողի: Իսկ «Էնջլի» տնօրենը Էմմա Հովհաննիսյանն է: Պարզվեց, որ ես բախտակիցներ ունեմ։ Շատերն են արժանացել Էմմայի՝ այդքան «հրեշտակային»254 վերաբերմունքին: Էմման հայտնի է որպես հաճախորդ 8220«շշպռող»: Ինչպես նշեց ծանոթներիցս մեկը, 8220նա շատ հաճախորդներ է կորցրել: Է. Հովհաննիսյանին է պատկանում նաեւ «Էնջլի» դիմաց գտնվող «Էնջլսե» մանկական հագուստի խանութը: «Էնջլ» խանութի մասին տեղեկատու գրքերում գրված է. «Եվրոպական կանացի հագուստի վաճառք»: Հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ ապրանքը բերվում է Եվրոպայի դռներն անհուսորեն թակող Թուրքիայից: Սակայն դա չէ կարեւորը, այլ այն, որ եվրոպական հավակնություններ ունեցող խանութներում,սպասարկումն ամենեւին էլ եվրոպական չէ: ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի Լրատվական ծրագրերի պատասխանատու Հ. Գ. Հեղինակը խանութի դեմ դատական հայց է պատրաստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել