Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Առաջարկվել է վերանայել կոռուպցիոն հանցանքների ցանկը և ըստ այդմ`քննչական ենթակայությունը. քննարկում արդարադատության նախարարությունում

Մայիս 03,2024 14:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքների ցանկի վերանայման և այդ հանցանքների քննության քննչական ենթակայության վերաբերյալ:

Քննարկումը վերաբերում էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ կոնվենցիա»-ով սահմանված կոռուպցիոն հանցանքներին, որոնք ամբողջովին արտացոլված են ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՏՀԶԿ կողմից Հայաստանի գնահատման 3-րդ և 4-րդ շրջափուլերի արդյունքում տրված գնահատականներին։

Քննարկման արդյունքում՝ առաջարկվել է վերանայել կոռուպցիոն հանցանքների ցանկը և ըստ այդմ`քննչական ենթակայությունը՝ հիմք ընդունելով միջազգային ստանդարտները և ներպետական կարիքները։

Հանդիպման ավարտին որոշվել է իրականացնել բազմակողմ հետազոտություն և շարունակել աշխատանքային քննարկումները՝ բարձրացված հարցերին լուծում տալու համար։

Քննարկմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ներկայացուցիչներ Դատական դեպարտամենտից, Գլխավոր դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: