Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ «ԲՆԱԿԱՆ ԵՆ»

Հուլիս 28,2004 00:00

ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ «ԲՆԱԿԱՆ ԵՆ» ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել տարադրամի փոխանակման կուրսի կտրուկ տատանման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Նա հայտարարեց, որ հայ ժողովուրդն ունի հոգեբանական բարդույթ, քանի որ «ՀՀ-ում ոչ միայն տնտեսությունն է դոլարիզացված, այլեւ՝ մտածողությունը, ինչը պետք է հաղթահարել»: Տ. Սարգսյանը համաձայնեց, որ Հայաստանում գները եկամուտների համեմատությամբ բավականին բարձր են, ինչը կարգավորելու համար նախեւառաջ պետք է իրականացնել աղքատության հաղթահարման ծրագիրը: ԿԲ նախագահի կազմած մամուլի տեսությունից պարզ դարձավ, որ վերջինս բավական դժգոհ է «իրեն չառնչվող հարցադրումներից»: «Չեք հասկանում, որ միաժամանակ փոխարժեքի եւ գների կայունություն ապահովել հնարավոր չէ: Որպեսզի կարողանար ապահովել ֆիքսված փոխարժեք, Կենտրոնական բանկը պետք է միջամտեր շուկային ու գներ դոլար՝ դրամի արժեւորում թույլ չտալու համար: Բայց մեր խնդիրը ոչ թե փոխարժեքի կայունությանը հետեւելն է, այլ՝ գների»,- ասաց Տ. Սարգսյանը: Նա շատ վիրավորված էր, որ մամուլում ԿԲ-ից պահանջել են «սպեկուլյացիա» չանել, քանի որ «եթե արտարժութային շուկայում լինում են եւ8217 գնորդներ, եւ8217 վաճառողներ, այստեղ սպեկուլյացիայի մասին խոսելն աբսուրդ է»: Արդյոք փոխարժեքի տատանումները արհեստակա՞ն են, թե՞ բնական հարցին Տ. Սարգսյանը պատասխանեց. «Արհեստական կլինեին, եթե միջամտեինք»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել