Բուդապեշտում մեկնարկել է Total World Chapionship Tour Pilpt աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հրավիրված աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մեջ է նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը։
Մրցաշարը բաղկացած է մի քանի փուլից։ Երեկ շվեյցարական մրցակարգով բլից մրցաշարում Հայկը ինը հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ զբաղեցրել 13-րդ հորիզոնականը։ Բլից մրցաշարում Հայկին պարտված շախմատիստների մեջ է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը։
Այսօր երեկոյան մեկնարկում է խմբային մրցաշարը։ Մասնակիցները բաժանված են չորս խմբի, յուրաքանչյուրում՝ վեցական շախմատիստ։ Մարտիրոսյանն ընդգրկված է «C» խմբում, որը մասնագետներն անվանել են «մահվան խումբ»։ Մեր շախմատիստի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը եւ Աբհիմանյու Միշրան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































