Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՆ ԱՆՊԱՇՏՊԱ՞Ն Է

Մայիս 28,2005 00:00

ՊԱՇՏՊԱՆՆ
ԱՆՊԱՇՏՊԱ՞Ն Է Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա
Ալավերդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ս/թ
մայիսի 27-ին հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամլո ծառայության
հաղորդագրությունը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետ,
ներկայումս հերթական արձակուրդում գտնվող Սերոբ Անտինյանին ձերբակալելու եւ նրա նկատմամբ
քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Հարցի էությունը կայանում է նրանում, որ առավոտյան,
նախքան Ս. Անտինյանի ձերբակալման փաստի հայտնի դառնալը, այն աշխատասենյակում, որտեղ
գտնվում է նաեւ Ս. Անտինյանի աշխատատեղը, հայտնաբերվել էր ընդհանուր օգտագործման
համակարգչի հիմնական բլոկի (պրոցեսոր) բացակայությունը: Այդ համակարգչում պահվում
է տեղեկատվություն Պաշտպանի հասցեով քաղաքացիներից ստացվող բողոքների վերաբերյալ
եւ տվյալներ ոչ միայն բողոքատուի, այլ նաեւ այն պաշտոնատար անձանց վերաբերյալ, որոնց
վերաբերում է բողոքը: Ինչպես հայտնի է, նման տվյալների գաղտնիությունը երաշխավորվում
է, եւ համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, չի
կարող հրապարակվել առանց դիմումատուի համաձայնության: Տվյալ համակարգչում պահվում
են նաեւ Պաշտպանի պաշտոնական գրագրությունները, որոնք չեն կարող հրապարակվել առանց
Պաշտպանի համաձայնության»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031