Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը վախենո՞ւմ են պատերազմից

Մարտ 28,2009 00:00

\"\"«Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա կլինի այն սահմանագիծը, որից հետո Ադրբեջանը մարտական գործողություններ կսկսի իր պատմական հողերը վերադարձնելու համար»,- ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ախմեդօղլուի այս կարծիքը հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով «Day.az» կայքը: Նման կերպ քաղաքագետը պատասխանել է հայկական կողմի այն դատողությանը, որ Հայաստանը չի ճանաչի ԼՂՀ անկախությունը՝ այն պատճառով, որ չի ուզում խանգարել բանակցային գործընթացին: Ախմեդօղլուի կարծիքով, իրականում Հայաստանը վախենում է, որ իր նման քայլով կհրահրի պատերազմ:

«Բանն այն է, որ ԼՂՀ-ի ճանաչման դեպքում, Ադրբեջանն անմիջապես կդիմի ՄԱԿ-ին՝ մարտական գործողությունների համար աջակցություն ստանալու հարցով, քանի որ առանց ՄԱԿ-ի մասնակցության՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից դիտվելու է որպես միջազգային իրավունքի խախտում, եւ դա Ադրբեջանին իրավունք կտա իր հողերն ազատագրել ռազմական ճանապարհով: Իսկ հայերը դա գիտեն»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել