Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետը զբաղվում էր կավատությամբ

Մարտ 28,2009 00:00

Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության մի փոխգնդապետ ղեկավարում էր միջազգային ավազակախումբ, որը արտասահման է ուղարկել ՌԴ-ից եւ ԱՊՀ երկրներից մոտ 130 աղջիկ՝ վաճառելով նրանց որպես սեռական ստրուկներ: Ըստ newsru.com-ի, քրեական գործով են անցնում Իսրայելի, Մոլդովայի եւ Ռուսաստանի 13 քաղաքացիներ, իսկ գործի նյութերը կազմում են մոտ 200 հատոր: Քանի որ աղջիկների մեծ մասին վաճառել են Իսրայելում, բոլոր փաստաթղթերն այժմ թարգմանում են իվրիտով: Քննության տվյալներով, 1999-2007 թվականներին մեղադրյալները Ռուսաստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի մոտ 130 քաղաքացիների տեղափոխել են Իսրայել, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Հոլանդիա եւ Արաբական Էմիրություններ:

Ձերբակալվածներին առաջադրված են հետեւյալ մեղադրանքները. մարդկանց առեւտուր, մարմնավաճառության կազմակերպում՝ բռնության կիրառմամբ, այդ գործին անչափահասների ներգրավում, կեղծ փաստաթղթերի պատրաստում եւ անօրինական միգրացիայի կազմակերպում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել