Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ծնունդդ շնորհավոր, Աշոտ

Մարտ 28,2009 00:00

\"\"Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, խորհրդային կայսրության օրոք այլախոհության համար դատապարտված, անլեգալ ԱՄԿ (Ազգային միացյալ կուսակցության) անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է:

Նրանք, ովքեր ճանաչել են հասարակական-պետական վառ գործչին, մինչ օրս հիշում են նրա առնական կերպարը, հայրենիքի ամեն մի մասունքի նկատմամբ նրա անմնացորդ նվիրվածությունն ու խոսքի ուժը: Ա. Նավասարդյանը ձեւապաշտ չէր եւ իր քաղաքական կերպարը երբեք չէր հարմարեցնում «իրավիճակի փոփոխությանը», ամուր էր իր համոզմունքներում եւ անմնացորդ նվիրված էր ազգային արժեքներին ու գաղափարներին: Լինելով 20-րդ դարի մեծագույն քաղաքական-ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի գաղափարների անմիջական կրողը՝ չէր շահարկում նրա անունը եւ անտեղի մեջբերումներով չէր նսեմացնում զորավարի կերպարը, այլ իր իրական կյանքով փորձում էր մոտենալ նրան: Հենց այդ զգացումն էր, որ Աշոտին ուժ տվեց մինչեւ իր կյանքի վերջը անկախության բանակի իսկական մարտիկ լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել