Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է»

Ապրիլ 24,2009 00:00

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում եւ միջանցքներում ասեղ գցելու տեղ չկար. ՀՀ 17 բուհերից այստեղ էին հավաքվել ուսանողներ, որոնք նոր-նոր էին անդամակցել ԲՀԿ-ին: Երիտասարդները փորձում էր ինձ բացատրել, թե ինչո՞ւ են ընտրել այս կուսակցությունը: Բոլորը նույնն էին ասում՝ ԲՀԿ-ն կօգնի իրենց առաջ գնալ հասարակական-քաղաքական կյանքում, իրենք կօգնեն կուսակցությանը՝ հաղթանակներ նշելու: ԲՀԿ-ին անդամակցողները շնորհակալ էին, որ Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին աջակցել է ուսման վարձերի, տրանսպորտային ծախսերի եւ բժշկական օգնության հարցերում: ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Կարապետ Թոռչյանը նորընծաներին այսպես ողջունեց. «Եկավ ժամանակը, երբ պետք էր կոնկրետ ընտրություն կատարել եւ, քաղաքական կուսակցության անդամագրվելով, նաեւ մեր աշխատանքների մակարդակը ավելի բարձրացնել: Որոշում ընդունելու ժամանակ մեր բոլորի կարծիքը միանշանակ է, որովհետեւ մենք բոլորս այսօր դառնում ենք մի կուսակցության անդամ, որի ղեկավարի ուշադրության կենտրոնում են հատկապես երիտասարդները եւ ուսանողները»: ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրոս Էրիկ Ղազարյանը հայտարարեց, որ ԲՀԿ անդամ դառնալը իրենց «առաջին եւ համարձակ քայլն է մեր համընդհանուր նպատակի իրականացման ուղղությամբ՝ կառուցել բարգավաճ եւ հզոր Հայաստան»: Ուսանողուհի Նարե Սահակյանն էլ, թե՝ «Սա այն կուսակցությունն է, որտեղ խոսքերը չեն կախվում օդում, ցանկացած խոսք գործ է դառնում: Նոր անդամակցածների մեջ շատ են աղջիկները, ովքեր կուսակցության ղեկավարի մեջ տեսնելով ուժեղ եւ հզոր տղամարդու՝ ցանկացել են անդամակցել կուսակցությանը»: Գագիկ Ծառուկյանը ասաց, որ հուզված է. «Ավելի պարտավորված եմ զգում, որ ավելի ուշադիր լինեմ երիտասարդների հանդեպ: Դուք գիտեք, որ իմ խոսքը գործ է, եւ հավատալով կուսակցությանը՝ դուք անդամակցել եք: Իմացեք, որ ես դա սրբությամբ պահելու եմ եւ պահպանելու եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել