Լրահոս
Օրվա լրահոսը

Կապերը խորանում են

Մայիս 13,2009 00:00

\"\"Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի «Խաղաղություն» կոմիտեի նախագահ Գրիգոր Պետրոսյանի հրավերով Երեւան ժամանած շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, «Խաղաղություն» հիմնադրամի միջազգային ասոցիացիայի նախագահ, գրոսմայստեր Անատոլի Կարպովը, որը մեր հանրապետությանը մեծապես աջակցել է 1988 թվականի ահավոր ավերիչ երկրաշարժի օրերին, հյուրընկալվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Անատոլի Կարպովի այցի նպատակը ՀԱՕԿ-ի հետ կապերն ընդլայնելն է, ինչը ողջունել եւ այսուհետեւ ավելի խորացնելու պատրաստակամություն է հայտնել ՀԱՕԿ-ի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել